Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերիների հարցն Ադրբեջանը չի էլ քննարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

COP-29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 11-24-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն այդ հնարավորությունը ստացավ պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` Արցախի հայաթափումից 3 ամիս անց։ Այդ օրերին 32 հայ գերի վերադարձավ Հայաստան։COP-29-ին ակնկալվում է շուրջ 70-80 հազար հյուր՝ տասնյակ պետություններից, ընկերություններից, գիտական կազմակերպություններից։ Դա կարեւորագույն հարթակ է՝ թեկուզ միայն հայ գերիների ապօրինի պահման հարցը բարձրացնելու համար։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հայ գերիների հարցին, ասաց, որ խնդիրը միայն Ադրբեջանի տիրույթում չէ։ «Օտարերկրյա քաղաքացիների գերեվարումն ու հետագա պատանդառությունը նաեւ միջազգային իրավունքով կանոնակարգված հարց է, եւ, բարեբախտաբար, կան նաեւ միջազգային մեխանիզմներ, որոնք վերահսկողություն են իրականացնում ազգային իշխանությունների գործելակերպի նկատմամբ՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Այստեղ բոլոր հնարավոր մեխանիզմները, կարելի է ասել, գործարկված են, խնդիրն առավելապես քաղաքական է»,- ասաց նա: Ադրբեջանը, օգտվելով իր տնտեսական դրությունից եւ իր շահերին համընկնող աշխարհաքաղաքական դիրքորոշումներից, փորձում է անտեսել միջազգային իրավունքը եւ չի ապահովում մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող պայմանավորվածությունների պահպանումը։«Հայկական կողմի մարտահրավերը, միջազգային դատական, արտադատական կառույցների հետ աշխատելով, հանրային եւ դիվանագիտական շրջանակներում ճնշումների նոր աղբյուրներ գտնելն է, ավելի ուժգին քաղաքական ճնշում գեներացնելն է, որը մեծ գործոն կդառնա Ադրբեջանի համար, եւ մենք կունենանք վարքի փոփոխություն։ Իրավական դատական գործընթացներում մեծ տեղաշարժեր չկան այս ամիսներին, բայց հիմնական զարգացումները պայմանավորում են COP-29 միջոցառման հետ: Թեեւ միջոցառումը բնապահպանական է, սակայն մարդու իրավունքների տարրը քննարկվում է»,- ասաց Սահակյանը։Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որեւէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել եւ ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Սահակյանը։ Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երեւանը նման պահանջներով հանդես չի գալիս։Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե չնայած հայկական կողմը COP-29-ին չի մասնակցելու, բայց գերիների մասով ի՞նչ կարելի է անել, ասաց․ «Պիտի ենթադրեմ, որ այդ ուղղությամբ ջանքեր գործադրվում են, եւ կարծում եմ՝ մենք դա կտեսնենք»։

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները