Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան


Սա դեռ սկիզբն է. եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։

Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։«Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։

Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։Անարդարությունն ու անիրավությունը «օրինակարգող» որեւէ նման նախապայմանագիր բերելու է, առանց բացառության, հանձնվող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։

Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը։Իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է:

Զոր օրինակ՝Բռնազավթված Արցախի ժողովրդի ինքնորոշման ու վերադարձի երաշխավորված իրավունք.ռազմագերիների ազատ արձակման անմիջական իրավունք.սեփական Սահմանադրության ստեղծման եւ պահպանման, ուստիեւ սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը բոլոր միջոցներով ապահովելու իրավունք.դատական եւ այլ եղանակներով՝ սպանված, խոշտանգված, գլխատված ու բռնաբարված քաղաքացիների կյանքի եւ քաղաքակրթական ոչնչացված ժառանգության համար անհատական ու հավաքական հատուցման, ինչպես նաեւ օտար ռազմական հանցագործներին ու ներքին դավաճաններին պատասխանատվության ենթարկելու իրավունք.սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը լիարժեք կյանքի կոչելու ինքնիշխան իրավունք.Մինսկի խմբի եւ այլ ատյաններով միջազգային-դիվանագիտական «սուբյեկտ» մնալու իրավունք:

Այս եւ այլ իրավունքների համապարփակ իրացումը հենց Իրական Հայաստանի սահմանադրական պարտքն ու պարտականությունն է։Իսկ սա դեռ սկիզբն է։ Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։

Արդի Հայաստանում պատերազմի եւ ինքնախորտակման տանող հայտնի համաձայնագիրը խփվել է գոյութենական սպառնալիքի ներքո, եւ նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։Հարեւան, թե ոչ՝ այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց եւ հիմա, սպառվել է։
Իհարկե, նա կշարունակի թշնամասեր, թշնամական իր արշավները։ Բայց «վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»»,-գրել է նա։

Լրահոս

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)

Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան

ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ

Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին

«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան

«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան

«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը

Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի

TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան