Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Հեչ մի ասեք, Ադրբեջանի արտգործնախարարն իր հիմնարկով, Ալիեւն էլ իր հնարավորությունների սահմաններում շատ լավ «տոկի տվեցին» Գյումրիում «Սարիգ խաղցնող» Նիկոլին, լրագրողներին «քրֆող» արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու վերջինիս ողջ դուքյանը: Ադրբեջանից հայտարարեցին, որ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու: Չէ, հենց այսպես ուղիղ չասացին: Ինչպես գիտեք, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը միայնակ ավելի խելացի է քան Նիկոլն ու Միրզոյան Արոն միասին վերցրած: Նա հայտարարեց, որ Հայաստանն ընդունել է իրենց պահանջները, խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, եւ այն կարող է ստորագրվել: Պետք էր Նիկոլ եւ Միրզոյան Արո չլինել՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Բայրամովը, ինչու է այդպիսի բան ասում, ինչու է դա ասում հենց հիմա: Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք՝ Նիկոլ եւ Միրզոյան Արո:

Թվում էր՝ Բայրամովը շատ էլ մի զարմանալու բան չէր ասել: Դե, արդեն ինչքան ժամանակ է՝ «բանակցում են», ինչ պահանջել՝ ստացել են, ինչ ուզել են՝ տվել են, ու պիտի մի օր էլ վերջ ունենար այդ ամենը: Եվ, ահա, Բայրամովն ասում է, որ «խաղաղության պայմանագիրը» Նիկոլի եւ Միրզոյան Արոյի անդուլ ջանքերի շնորհիվ (նրանք համաձայնել են Ադրբեջանի վերջին 2 պահանջներին) պատրաստ է ստորագրման: Բայց արի ու տես, որ Բայրամովի այդ հայտարարությունը պատճառ դարձավ, որ ՔՊ-ի տունը դառնա հարսանքատուն: Մե ոգեւորություն, մե բան՝ խնամո՜նք եկան, խնամո՜նք… Էլ սինի պար ածել, էլ քավորկինն ո՞ւր ա, հարսի կոշիկները բերեք… Մի անհարմարություն կար միայն՝ խնամիները հարսի տուն էին եկել առանց նախազգուշացնելու: Միրզոյան Արոն կանգնեց, թե՝ սա ի՞նչ բան է, մենք պայմանավորվել էինք համատեղ հայտարարել հարսանիքի մասին… Բա որ Նիկոլը կատաղի՞: Կարճ ասած՝ բոլոր հիմքերը կային Բայրամովի հայտարարության մեջ որոգայթներ տեսնելու եւ նրա հետ եկած հարսանքավորներին հետ ուղարկելու համար, բայց ո՞վ պետք է դա աներ, Նիկո՞լը: Հիշո՞ւմ եք՝ Օստապ Բենդերի առաջին խոսքերը Կորեյկոյի փողերին տիրանալուց հետո՝ կատարվեց ապուշիս երազանքը, հիմա ես միլիոնատեր եմ: Կատարվել էր Նիկոլի երազանքը… Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության փաստաթուղթը կարելի է ստորագրել: Պետք էր այդ կապակցությամբ նախ աչքալուսանք տալ ՔՊ-ին: Թռավ գրասենյակ, լրագրողներին գլխին հավաքեց, թե բա ի՞նչ էիք կարծում, սա մեծ իրադարձություն է, մնացել է փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամը որոշենք:
Ճանապարհ տալո՞ւ եք:Այո, տալու ենք: Ամեն ինչ էլ տալու ենք…

Բաքվում մի քիչ սպասեցին, որ Նիկոլն ու Միրզոյան Արոն խաղաղության ելեւէջների մեջ մի լավ տժժան, ու միանգամից միացրին մուղամը… Ասի, չէ՞, որ Բայրամովը միայնակ ավելի խելացի է, քան Նիկոլն ու Միրզոյան Արոն միասին վերցրած: Ուրեմն էս Բայրամովը, հավանաբար հիշելով Նիկոլ Փաշինյանի հանճարեղ հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է «խաղաղության պայմանագիրն» ստորագրել ինչ տեսքով որ կա, իսկ մյուս հարցերը հետո քննարկել, հայտարարեց, որ խաղաղությանը խանգարող բաներ կան դեռ՝ ՀՀ Սահմանադրությունը, Մինսկի խումբը, արցախյան պատերազմների մասնակիցների արտահանձնումը… Թե էլ ինչ կա այդքանից հետո՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ Ադրբեջանը պահանջի նաեւ անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը:
Ասենք նաեւ, որ հորթի պես տրտինգ տվող ՔՊ-շնիկներից առաջինը ուշքի եկավ եւ որոշեց ժողովրդի հետ «շփվել» Նիկոլի աշխատակազմի ղեկավար եւ համատեղության կարգով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հայտարարեց՝ Փաշինյանը մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ՝ բարձր: Ծանրամարտիկների բառապաշարով սա բոլորովին այլ բան է նշանակում՝ ժողովուրդ ջան, Փաշինյանը միանգամից մեծ քաշ է պատվիրել, մնում է, որ ոտքին չգցի, չվախենաք, գլուխներդ՝ բարձր:

Արայիկ Հարությունյանին, սակայն, խորհուրդ կտայի Նիկոլին չդրդել մոտենալ այդ ծանրաձողին (ծաղրաձողին): Մենք շատ լավ գիտենք Նիկոլի՝ թե՛ ծանրություններ բարձրացնելու կարողությունը եւ թե՛ պատասխանատվություն ստանձնելու բնավորությունը: Լավ կլիներ մի քիչ մտածել, թե ինչու հանկարծ Բաքուն նման հայտարարություն արեց եւ ինչ շահեց այդ միակողմանի հայտարարությունից, որի հետեւից դուք սկսեցիք վազել:

Իսկ հիմա խնդրում եմ գրիչ ու թուղթ վերցնել, որպեսզի բան բաց չթողնեք: Եվ, ուրեմն, ստորագրելով այդ թուղթը, Նիկոլը ընդունում է, որ․ 
Արցախի դեմ 44-օրյա պատերազմը Ադրբեջանի կողմից ազատագրական պատերազմ էր հայկական զավթիչների դեմ (սա ընդունել է նաեւ Պրահայում)։Արցախում ցեղասպանություն ու հայաթափում չի եղել։44-օրյա պատերազմում 5 հազար հայորդի հանուն ոչնչի է զոհվել։Այս պահին Ադրբեջանի հսկողության տակ հայտնված ՀՀ սուվերեն տարածքներն ադրբեջանական են։ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի Հայաստանի եւ Ադրբեջանի արանքում։Հայաստանը պետք է հետ քաշի իր դատական հայցերը միջազգային ատյաններից:
Այսքանը նաղդ է: Դե, իսկ ապագայում Նիկոլը ստիպված կլինի, այսպես ասած, բանակցել «խաղաղության պայմանագրին» հակասող մյուս հարցերի, օրինակ՝ Սահմանադրությունը փոխելու, արցախյան պատերազմների հանցագործներին Ադրբեջանին հանձնելու եւ էլի մի քանի մանր-մունր բաների շուրջ:

ՀԳ. Երբեւէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու է այս ամենն այսքան նման տրագիկոմեդիայի: Պատճառը մեկն է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ այնպես, ինչպես Վլադիմիր Զելենսկին, որեւէ կապ չունի խաղաղության պայմանագրի հետ: Ալիեւն այս հարցով Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ բանակցություն չի վարել: Ալիեւի ուղարկած եւ ոչ մի մեսիջ Նիկոլին ուղղված չէ: Ալիեւի զրուցակիցներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի եւ Միրզոյան Արոյի այս կենսուրախ պահվածքին, ապա կարելի է միանշանակ ասել, որ Բայրամովի հայտարարությունն ընդամենը մի փոքր հետաձգեց ՔՊ-ի եւ հայ ժողովրդի ապահարզանը»:

Լրահոս

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը
Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի
Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա
Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա
Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կարևոր
19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան

19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ կառավարության անդամները երդվեցին

«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին

Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից

ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը

Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը

Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ)