Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է.


«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում հանգրվանած Արամ Հարությունյանը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին աջակցել այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեն երկրորդ նախագահի հետ։ Դրա վառ ապացույցն են համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ Արամ Հարությունյանը սպասում է Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում։


Քաղաքական քննադատությունը կարևոր է քաղաքական կյանքում, բայց միայն այն դեպքում, երբ այն լինում է օբյեկտիվ, հիմնավորված և բովանդակային, այլ ոչ թե հիմնված տաքսիներում լսած խոսակցությունների մակերեսային մակարդակի վրա։


Ձեր պնդումների մեջ այնքան իրականությանը չհամապատասխանող բան կա, որ կարելի էր ամբողջը վերախմբագրել։ Բայց կանդրադառնամ միայն մեկ կետին, որը հաճախ է քննարկվում՝ Կարեն Կարապետյանի դերին։ Դուք ասում եք, թե նրան չեն ենթարկվել ուժայինները, կամ որևէ «ինստրուկցիա»չի եղել, որ ենթարկվեն։ Սա սուտ է։


Քաղաքական իրադարձությունները պետք է դիտարկել փաստերի, ոչ թե շահարկումների ու թյուր տեղեկատվության համատեքստում։ Անհրաժեշտ է նայել իրական փաստերին և չտարվել անբովանդակ քարոզչությամբ։


Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորի համար պարզ լինի իրականությունը:


2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակագրությունը


 Ապրիլի 12-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ նիստում ինքը առաջադրելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։


 Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը պաշտոնապես առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։


 Ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի ունեցող ՀՀԿ խորհրդի նիստում Կարապետյանը կրկին առաջադրում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, և կուսակցությունը միաձայն ընդունում է այդ որոշումը։


 Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրում է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ։


 Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը որոշում է հրաժարական տալ, նա Կարեն Կարապետյանին հարցնում է, թե արդյոք վերջինս պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը՝ այս իրավիճակում։ Կարապետյանը համաձայնվում է դառնալ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։


 Այս խոսակցությունը նախապես է եղել, և եթե Կարեն Կարապետյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում էին, որ նրա առաջադրումն անհնարին է, ապա դա կարելի էր բաց տեքստով ասել։ Բայց Կարեն Կարապետյանը չէր հրաժարվում պատասխանատվությունից և հայտարարում էր, որ պատրաստ է առաջադրվել որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։


 Ապրիլի 24-ին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը։


 Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և այդ որոշումը կայացվում է Կարեն Կարապետյանի ներկայությամբ։


 Այդ պահի դրությամբ Կարեն Կարապետյանը միակ անձն էր, ով լիազորված էր բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։


 Ապրիլի 25-ին ՀՀԿ խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցում էին և Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը, կրկին որոշվում է, որ Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու և պետք է առաջադրվի մայիսի 1-ին։


 Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նիստում, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, նա հրաժարվում է առաջադրվել։


 Մայիսի 1-ին, Սերժ Սարգսյանի հորդորով, ՀՀԿ-ն դեմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը


 Ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն քաղաքականապես դեմ էր Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այն պատճառով, որ ցանկանում էր քաղաքական այլ ուժերին ժամանակ տալ՝ իրենց թեկնածուն առաջադրելու համար։


 Սակայն այլ քաղաքական ուժերից ոչ ոք այլընտրանքային թեկնածու չի առաջադրում, իսկ պատգամավորների 1/3-ը առաջադրում է Նիկոլ Փաշինյանին։


 Մայիսի 8-ին, քաղաքացիական բախումների սպառնալիքի, քաղաքական ճնշման և զանգվածային ակցիաների արդյունքում, ԱԺ-ում հավաքվել էր 45 ձայն , ՀՀԿ-ն, այլևս չունենալով իշխանություն, որոշում է Նիկոլ Փաշինյանին տալ անհրաժեշտ 10 ձայնը, որպեսզի երկիրը խուսափի քաոսից և բախումից։


Հ.Գ.


Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը հանդիսանում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ուներ վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ։ Նա լիազորված էր ցանկացած անձի ազատել պաշտոնից, նշանակել կամ փոխել առանց որևէ խոչընդոտի»։


Լրահոս

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ)
Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու
Երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան
Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ)
Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուտինը հայտնել է՝ ինչ են բանակցել Սի Ծինփինի հետ. Փաշինյանի խոսքին հետևեց իրավական գործընթաց
Բանդիտիզմ և պետական ռեկետ․ Արման Աբովյանը՝ ՀՀ*ում ստեղծված իրավիճակի մասին
Փաշինյանի հրահանգով հեռացվում են այն մարդիկ, որոնց հետ համաձայն չէ․ Վարդանյան
Համոզում են՝ 300000 ադրբեջանցի չի գալու ՀՀ, բայց դատարկվում են ՀՀ սահմանամերձ գյուղերը․ Սարգսյան
ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ, ինչո՞ւ․ քաղաքագետը՝ ՀՀ-ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին
Փաշինյանի ամբողջ բառապաշարը քաղաքական վրեժխնդրության մասին է․ Սուրենյանց
Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան
Անհապաղ պահանջեք՝ դադարեցնել թշնամության դրսևորումները․ Այվազյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
Արկածախնդրության երկրորդ արարը․ Դավթյանը՝ Թուրքիան՝ այլընտրանքային երկիր դիտարկելու որոշման մասին
ՈՒՂԻՂ․ ԲՀԿ քաղխորհրդի անդամների հրատապ ասուլիսը
Կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը. ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի ՀՀ-ն, եթե դուրս մնա ԵԱՏՄ-ից
Երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան
Իշխանյանը` Փաշինյանի էմոցիոնալ պոռթկումների, նախընտրական քարոզարշավի և Իոանիսյանի կարգավիճակի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը