Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում  հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն  ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։

Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։

Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու  համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։

Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։

Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։

Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։

ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Մարտ 15, 2025, Երևան

Լրահոս

Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)
Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)

ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև

Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան

Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)

Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան

Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում

Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. Փաշինյան

Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են

Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու

Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն

ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել

Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա