Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը, այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում:«30-օրյա հրադադարի գաղափարը կարևոր և ճիշտ քայլ է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու ճանապարհին:
Մենք աջակցում ենք Ուկրաինային ու Միացյալ Նահանգներին և ողջունում Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արված առաջարկությունները։ Այժմ խոսքը (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինինն է», - գրել է Շոլցը։ Ավելի վաղ 30-օրյա հրադադարի մասին առաջարկը ողջունել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։