Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար, այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։«Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։Մարտի 10-ին հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոս պապը կարողացել է կապ հաստատել Հռոմի կուրիայի՝ Սուրբ աթոռի գլխավոր վարչական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ այնուհետև հաղորդություն է ստացել և մատուռ գնացել աղոթելու համար։ Բացի այդ, նա նաև աղոթքներով և բարեմաղթանքներով հեռագիր է ուղարկել Արգենտինայում հեղեղումներից տուժածներին։