Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սյունիքի նկատմամբ տարածքային նկրտումների տեքստն այս անգամ հնչեց Անկարայից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ Ալիևը այցով Անկարայում էր։ Այցի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։

Հենց այդ արարողության շրջանակներում էր Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ խոսել էր ՀՀ-ի հանդեպ իր տարածքային հավակնությունների մասին՝ ասելով․

«Ինչպես գիտեք, Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։

 Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։ Ավելի քան մեկ դար շարունակվող այս անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց․․․»։

Այն, որ Ալիևը կեղծում է պատմությունը, նորություն չէ։ Մեկն ասի՝ Նախիջևանը, եթե «հնագույն ադրբեջանական հող» լիներ, Ջուղայի խաչքարերն ու ողջ հայկական քրիստոնեական ժառանգությունը ինչո՞ւ հողին հավասարեցրիք։

Նորություն չէ նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարը տարածքային նկրտումներ է արտահայտում Սյունիքի նկատմամբ։ Բայց նորությունն այն է, որ այս անգամ նման տեքստ հնչում է Անկարայից։

Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև ՀՀ իշխանությունները, որոնք անդադար իրենց քայլերով փորձում են շահել Էրդողանի սիրտը, Արարատ սարի թեմայով, Ցեղասպանության, Սահմանադրության և այլ, դեռ մի բան էլ ասում են, թե իբր Ադրբեջանը պատանդ է վերցրել հայ-թուրքական հարաբերությունները, չեն ուզում կամ ամեն ջանք գործադրում են չտեսնելու ցավալի, բայց շատ պարզ իրականությունը՝ Ալիևին թև տվողն ու աջակցողը նախ և առաջ Էրդողանն է։

Ուստի մեր շահերը, ազգային արժեքները, ինքնության բաղադրիչները նսեմացնելու փոխարեն, ավելի լավ է ուղիղ աչքերով նայել իրականության մեջ, գնահատել այն, ու աշխատել դրան համահունչ, ոչ թե Էրդողանին խնդրել «քավոր» կանգնել սեփական իշխանության պահպանման համար։ Բայց դե խոսքը պետական շահով առաջնորդվողների մասին է, ոչ թե ներկայիս ղեկավարության»։

Լրահոս

Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան
Իրանի գերագույն առաջնորդը արգելել է հարստացված ուրանի արտահանումը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Ծաղկահովտ գյուղի բնակիչների հետ
Փաշինյանի ագրեսիվ վարքը պայմանավորված է ընտրություններում չանցնելու վախով
Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Նյու Յորքում ուժեղ ջրհեղեղը քշել-տարել է կնոջը
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումն Ապարանում
Ինքը Սահմանադրական դատարանի վրա էր հարձակվել, դրա համար էլ է դատվելու. Թևանյան
Կարևոր
Իտալիայից՝ հաղթանակով. 11 հայ մարզիկ Հայաստան վերադարձավ 13 ոսկե և 2 արծաթե մեդալներով
Մենք հիմա մեխանիզմներ ենք քննարկում, վարդի մասով ԵՄ շուկա դուրս գալու մասով. Պապոյան
Մեր պետության ձեվավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղելա նվազագույն
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, թեյի բաժակի շուրջ մտածումա նույնը, ինչ որ մտածում եմ ես
Ինչա՞ մեզ պետք խաղաղ ապրելու համար, մեզ պետքա խաղաղություն եվ պետություն. Փաշինյան
Մասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան
Բացահայտեք Ծաղկաձորի հարմարավետությունը Sia Resort & Spa-ում
Պուտինը ցույց տվեց միջուկային ուժը․ Մոսկվայից նոր վտանգավոր ազդակ աշխարհին
Զախարովան՝ Փաշինյանի թեմայով․ ցինիզմն էլ սահմաններ ունի
Մասիսում տուն է հրդեհվել, կա 2 զոհ. վրաերթի ենթարկված 6-ամյա աղջիկը հիվանդանոցում է

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը