Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»

ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը եւ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նաեւ ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը, ով հրապարակել է հայտարարության տեքստը եւ այն ստորագրած առաջին 57 դասախոսների ցանկը: 

«ԲԱՎԱԿԱՆ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳ

ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։ Միանալու համար հարկավոր է սույն գրառման տակ «+» նշանը դնել և գրել Ձեր անունը և ազգանունը, առկայության դեպքում` գիտական աստիճանը և կոչումը։ 
Նախաձեռնությանը հնարավոր է միանալ նաև պարզապես այդ մասին ուղղակիորեն հայտնելով, քանի որ շատ դասախոսներ, ուսուցիչներ և գիտաշխատողներ չունեն սոցիալական ցանցերում օգտահաշիվներ։
Ամբողջական տեքստը` ստորև.

ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ


Հայտարարությունը բաց է կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր անձանց համար։
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։

Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «... հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ... հռչակում է` ...»:

Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»

Լրահոս

Տեսանյութ Ծափաթաղից, որտեղ որոնում են 3–ամյա փոքրիկին
Թուրքիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Համացանցում հայտնվել է երկրաշարժի կադրերը (տեսանյութ)
Իշխանության ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու վրա է կենտրոնացած․ Աբրահամյան
Շտապ
5 ժամից ավելի է Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառներում որոնում են 3-ամյա տղային
«Լուկօյլ»-ը հայտարարել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին
Կարևոր
Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Այվազյան
Հնդկաստանը ռեկորդային ծավալի նավթ է գնել ԱՄՆ-ից
Նոր կադրեր Արամ Ասատրյանի թոռան հարսանիքից (տեսանյութ)
Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցության ալիքը թուլանում է․ Օրբան
Ջուր հավաքեք․ 9 ժամ ջուր չի լինելու
Կարևոր
Բաքվում «ցուցմունքներ» են տրվել Արցախյան պատերազմների ժամանակ հայկական ուժերի «հանցագործությունների» վերաբերյալ
Կարևոր
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է
Արտառոց դեպք Սյունիքում. որսորդ է հրազենային վնասվածք ստացել
Ֆերգյուսոնի որդին հեռացվել է «Փիթերբորոյի» գլխավոր մարզչի պաշտոնից
Կարևոր
Վանաձորի դատարանում տեղի ունեցածը վենդետա էր. դաժանաբար սպանված Հայկի հարազատներից մեկն է դանակահարել մեղադրյալին
Կարևոր
Կապանում զինծառայողը մարմնական վնասվածք է ստացել. ՊՆ-ն հաստատում է
Ովքեր չեն ուզում լսել հոգեւոր խոսքը, թո’ղ չլսեն.պարտադիր բախում պետք է լինի՞.Հակոբյան (տեսանյութ)
Շտապ
Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում․ ArmLur.am
Սահմանադրական նոր փոփոխությունների մասով ունենք նորություններ. Գալյան (տեսանյութ)
Փաշինյանը խնդիր է դրել փոխել մեր ինքնությունը, պատմությունը. Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մեկ տարի առաջ այս անիծյալ օրը իմ բալեքին տվեցին ինձ փակ դագաղով. զոհվածների մայր

Բայդենն այսօր Նեթանյահուի հետ կքննարկի Իրանի վրա Իսրայելի հարձակումը. Axios

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Թոշակառու ուսուցիչները հեռանում են, որովհետև չեն կարողանում օգտվել նոր մատյաններից. Սերոբ Խաչատրյան

Ես հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին

Աշխարհում անբուժելի վարակի խոշոր բռնկում է գրանցվել.

Պուտինն ասել է, որ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային դառնալ

Հարրիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

Այսօր Մոսկվայի ինքնաթիռի թռիչքը խափանվել է մեկ ուղևորի անհավասարակշիռ բղավոցի պատճառով

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը՝ ծառից կախված

Փաշինյանը Մոսկվայում էլ է հասցրել հեծանիվ վարել (տեսանյութ)

44-օրյայում անհայտ կորած զինվորի պատմությունը միջազգային փառատոնում արժանավել է գլխավոր մրցանակին

Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի. Հենրիխ Դանիելյան

ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում

Բուհերում տիրող աղետալի վիճակն ու փաշինյանական նոր «բարեփոխումները»․ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում բուհերի մասին նոր օրենքի նախագիծը

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Էուլջեքչյանի կինը (տեսանյութ)

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրում, և տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն. Զախարովա

«Դոմուսի» հրդեհի հետևանքով 1 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ, 2-րդ քաղաքացին տեղում է օգնություն ստացել