Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իվանը ծնվել է 1991 թ.-ին Արծվաշենում, 1992 թ.-ին բռնի տեղահանվել ենք, բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Մանկության տարիներին շատ ակտիվ, աշխույժ երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչները ժողովների ժամանակ միշտ մատնանշում էին նրա առաջադիմությունը և ակտիվությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետլանան՝ Իվանի մայրիկը:Նշում է՝ որդին ավելի հասուն տարիքում իրեն բիզնեսի մեջ էր պատկերացնում: «Բայց ինչ-որ բան չստացվեց, հետո մտափոխվեց: Դպրոցից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ վոլեյբոլի բաժին, չնայած նախընտրում էր բասկետբոլը: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց բանակ»: Իվանը նախ ծառայել է Քանաքեռի զորամասում, իսկ հետո՝ պաշտպանության նախարարությունում: «Ծառայությունը լավ է ընթացել, ընկերներ էր ձեռք բերել: Նախարարությունից մեզ նամակ ուղարկեցին, որտեղ նշվում էր, թե որքան լավ զինծառայող է Իվանը: Նա ավագ սերժանտ էր: Բանակից զորացրվելուց հետո շարունակեց և ավարտեց ուսումը բուհում: Դպրոցից առաջարկ ստացավ, որ աշխատանքի անցնի այնտեղ, բայց չհամաձայնեց: Փնտրտուքների մեջ էր, թե ինչով զբաղվի»:Տիկին Սվետլանան ասում է՝ որդին շատ ընկերասեր էր, շրջապատում հարգանք էր վայելում: «Ընկերական շրջապատում, գյուղում անուն ու հարգանք ուներ: Դա միայն ես չեմ ասում, ցանկացած մեկը կարող է հաստատել իմ այս խոսքերը: Հարգված ու սիրված տղա էր: Սիրում էր նաև իր հայրենիքը»: 2020 թ.-ին համավարակի տարածման շրջանում էր, երբ Իվանը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության, որն անցնում էր Ճամբարակի տարածաշրջանում: «Մի քանի ամսվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Իվանը ծառայում էր մեզ մոտ, բայց երբ պատերազմն սկսվեց, իրենց 11 հոգանոց խումբը տեղափոխեցին Քարվաճառ: Տղաներն Աղդակ բարձունքում են եղել, մարտնչել թշնամուն դեմ հանդիման»: Այդ օրերի մասին շատ պատմություններ Իվանի ընտանիքին հասել են ողջ մնացած տղաների շնորհիվ: «Իրենց 11 հոգանոց խմբից 7 հոգին զոհվել են»:Պատերազմի առաջին օրերից Իվանը մասնակցում էր ռազմական գործողություններին: «Իրադարձություններն այսպես են ծավալվել: Պատերազմն սկսվելու հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ: Իրենց հրամանատարը, սակայն, վերցրել է տղաների իր խմբին ու վերադարձել: Բայց այստեղից կրկին հրաման են տալիս, և ստացվում է, որ իրենք երկրորդ անգամ են մեկնում մարտադաշտ: Եթե պատերազմն սկսվելու օրերին Քարվաճառի հատվածը թեժ էին որակում, ապա, երբ տղաները երկրորդ անգամ են ռազմի դաշտ հասնում, պայքարն ավելի թեժացած է լինում: Այո, Քարվաճառն ամենաթեժ ու վտանգավոր հատվածներից էր: Մարտադաշտում եղած ժամանակ Իվանս միշտ զանգահարում էր: Երբ փոքր տղաս տանն էր լինում, իրեն էր զանգահարում: Այդ ժամանակ նա էլ էր պայմանագրային զինծառայող, բայց իրեն մարտի դաշտ չտարան, դիրքերում էր: Երբ արդեն եղբայրն էլ էր դիրքերում, Իվանս տուն էր զանգահարում, գիտեր, որ անհանգիստ եմ: Մինչև երկրորդ անգամ գնալը զանգեց, հարցրեցի՝ Իվա՛ն ջան, ո՞նց ես, ի՞նչ կա: Բնական է, գիտեինք, որ արդեն պատերազմ է, բայց որ ինքն այդ պատերազմի մեջ է, տեղյակ չէի: Իվանը մեզ չէր ասել, որ մարտի դաշտում է, կարծում էի, թե մեր մոտի դիրքերում է: Այդ մասին միայն ամուսնուս եղբոր տղան է իմացել, միայն իրեն է հաջողություն ասել: Իմ հարցին այսպես արձագանքեց՝ էլ չգիտեմ, թե ոնց եմ: Միայն այդքանն ասաց, ու ես էլ իրենից զանգ չստացա: Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին: Շատ անհանգիստ էի, անընդհատ իրեն զանգում էի, ու չէր պատասխանում»:Իսկ հետո ընտանիքը սկսում է փնտրել որդուն: «Հոկտեմբերի 2-ից իրեն փնտրում էինք, լսեցինք, որ Իվանը վիրավոր է, Երևանում է, «Էրեբունի» հիվանդանոցում: Գնացինք հիվանդանոց, բայց այնտեղ չէր: Երևանի բոլոր հիվանդանոցներում իրեն փնտրել ենք, բայց որևէ տեղ չգտանք: Հետո մտածեցի, որ եթե Քարվաճառից են իրեն տեղափոխել, մեծ հավանականությամբ Մարտունիում է: Բայց չէի էլ մտածում, որ արդեն զոհված կլինի: Հետո գնացինք Մարտունի, բայց մեզ ասացին, որ իրենց մոտ նման մարդ չկա: Մեր ծանոթն ու ամուսինս ուզում էին դիահերձարան մտնել, բայց թույլ չտվեցին՝ ասելով, որ Իվանի համար արդեն իսկ մեծ թվով մարդիկ են եկել, հարց ու փորձ արել, իրենց մոտ նման մարդ չկա: Հետո մեր հետ գնացած վարորդին թույլ տվեցին ներս մտնել: Նա ճանաչել էր Իվանին, բայց մեզ ոչինչ չասաց: Ուշ գիշեր էր, երբ տուն հասանք, որ առավոտյան նորից գնանք արդեն ուրիշ հիվանդանոցներում Իվանին փնտրելու: Առավոտյան արդեն ամուսնուս եղբայրը եկավ ու լուրը հայտնեց»: Իվանը զոհվել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառի Աղդակ բարձունքում: Ապրելու ուժի մասին: «Հավատացեք՝ որևէ բան էլ ուժ չի տալիս: Ապրում ենք, բայց չենք ապրում, կանք, բայց չկանք: Իվանս մեզ մոտ է, իրեն հաճախակի՝ ամեն օր այցի ենք գնում, ու այսպես էլ մեր կյանքը շարունակվում է: Իվանը ուզում էր պատերազմը վերջանալուց հետո նշանվել, անգամ ընկերներին ասել է՝ ինձ փրկեք, որ գնամ նշանվեմ»:Հ. Գ. - Իվան Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, պաշտպանության նախարարության, ՀԿ-ների կողմից: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է 2020 թ.-ին անմահացած հերոսների անուններով, որոնց թվում է նաև Իվանը: Նա հուղարկավորված է Դրախտիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»