Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քննիչ հանձնաժողովների անիմաստ գործունեության հետին մոտիվները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առնվազն վերջին վեց տարում օրինաչափություն է ձևավորվել, երբ ամենակարևորն ինչ-որ գործընթաց ցույց տալն է, այլ ոչ թե խնդիր լուծելը։ Այսինքն, ուղղակի ներկայացվում է ցանկալին իրականության փոխարեն։ Ու այդպես մարդիկ խաբվում են՝ տպավորություն ստանալով, թե երկրում իրավիճակ է փոխվում։ Արդյունքում շատ մարդիկ հավատում են, թե ժողովրդից «թալանվածը» հետ է վերադարձվում նույն ժողովրդին, սակայն այդ մարդկանց սոցիալական վիճակն այդպես էլ չի բարելավվում, ու եթե ինչ-որ գումարներ էլ առգրավվել են, ապա դրանք հասարակ մարդկանց չեն հասնում, մինչդեռ իշխանավորները շռայլորեն ծախսում են պետբյուջեի միջոցները։ Միևնույն ժամանակ, իշխանությունները փորձում են ցույց տալ, թե շատ լուրջ գործ են կատարում անվտանգության տեսանկյունից հետևություններ անելու առումով, բայց այդ քայլերը միայն իրենց քաղաքական նպատակներին են ծառայեցնում, իսկ իրենց կազմած զեկույցներն այդպես էլ արդյունք չեն տալիս, միայն դրա շոուի մասն է երևում, ուրիշ ոչինչ։Ժամանակին Ապրիլ յան պատերազմի մասով Փաշինյանն ու իր թիմը մեծ աղմուկ էին բարձրացրել, թե հանգամանքների քննություն են իրականացնելու, իսկ հանձնաժողովի զեկույցը մի կողմից՝ մեծ բացահայտումների արդյունք է տալու, մյուս կողմից էլ՝ նպաստելու է երկրի անվտանգության ամրապնդմանը։ 2019 թ. մայիսից գործող Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվեցին տարբեր զինվորականներ, նախկին ղեկավար պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, ժամերով քննեցին՝ իբր փորձելով ցույց տալ, թե նախկինները բազմաթիվ թերություններ են ունեցել, իսկ իրենք նախկինների սխալները չեն կրկնելու։ Հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքն ու զեկույց ներկայացրեց, բայց այդ զեկույցը հանրությունն այդպես էլ չտեսավ, որովհետև մինչ օրս դրա բովանդակությունը գաղտնի է պահվում։Չնայած իշխանականները խոստանում էին էական բացահայտումներ, բայց այդպես էլ ոչ մի բացահայտում չեղավ։ Ու անգամ Փաշինյանի կառավարությունում ռազմական ոլորտում բարձր պաշտոններ ստանձնած անձինք են խոստովանում, որ հանձնաժողովի գործունեությունը ընդամենը ժամանակի վատնում էր։ Բայց դա չխանգարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արդեն նոր քննիչ հանձնաժողով ձևավորեին՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ընդդիմությունը դրա աշխատանքներին չի մասնակցում։ Եվ պատահական չէ, որ շատ մասնագետներ, քաղաքական գործիքներ հայտարարում էին, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ արդյունքներ էին արձանագրվելու դրա աշխատանքի արդյունքում. պարզապես չէր կարող նույն իշխանությունը, որը պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորն է, հենց իր բացթողումներն ու թերացումները (սրանք՝ մեղմ ասած) բացահայտի։ Դա նման է նրան, որ չարաշահումներ թույլ տված պաշտոնյային հանձնարարվի բացահայտել իր չարաշահումները։Պարզ է, որ այս հանձնաժողովի գործունեությունն ընդամենը ֆարս է, ու գործ ունենք մեղավորների նշանակման ու մեղքն իշխանությունների վրայից շեղելու գործընթացի հետ։ Այլ իրավիճակ կունենայինք, եթե լիովին անկախ հանձնաժողով աշխատեր, այն էլ՝ փորձագետների մակարդակով։ Մյուս կողմից էլ տպավորություն էր, որ 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ավելի շատ ժամանակ ձգելու փորձ է, որի արդյունքում հնարավոր կլինի հանրային դժգոհություններն ուղղորդել, միևնույն ժամանակ փրկել սեփական դեմքը։ Իրականում Հայաստանի անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու և պատերազմում պարտությունից հետևություններ անելու հարցում տարիներով խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով աշխատելու, պաշտոնյաներ հրավիրելու, թղթեր մաշելու ու կեղծ գործընթաց ցույց տալու կարիք չկա։ Ակնհայտ ու պարզ են այն քայլերը, որ Հայաստանը պետք է ձեռնարկի։Բայց այսօրվա իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, նրանք հետևողականորեն Հայաստանը տարել ու տանում են թուլացման ճանապարհով, զիջումների ճանապարհով: Նրանց միայն իրենց աթոռներն են հետաքրքրում, որքան հնարավոր է երկար իշխանության մնալը: Եվ, իհարկե, շոուները: Այնպես որ, ամենևին չի բացառվում, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը, որն այս ամիս նախատեսվում է ներկայացնել խորհրդարանին, այնպես կազմած լինեն, որ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններում այն որոշակիորեն պրոիշխանական տրամադրությունների ձևավորմանը նպաստի։ Դե, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ պատրաստվում է ընտրությունների: Ամենօրյա ռեժիմով: Իսկ թե ինչ կլինի երկրի հետ, նա և իր քպականները պարզապես թքած ունեն:ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

ՀՀ թեժ քաղաքական օրակարգ․ ԵՄ խոստումներ, Ցեղասպանության թանգարանի սկանդալ և կոշտ հայտարարություններ
«Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ)
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ․ պայթյուն՝ ավտովերանորոգման կետում (տեսանյութ)
Ռուսաստանին տրված ԱՄՆ-ի նոր նավթային լիցենզիան արգելում է Իրանի հետ գործարքները
Նազարբեկյան 26 հասցեում վաղը քանդելու են շինություններ, բնակիչները մտադիր են դիմադրել
ՈՒՂԻՂ. «Հայաքվեն» ներկայացնում է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը
Կարևոր
Նիկոլ, էս ո՞ւր հասանք. Դավիթ Սանասարյան
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ «գրեթե ամեն օր» խոսում է հեռախոսով
Ռուբիոն կուղեկցի Թրամփին Չինաստան՝ չնայած պատժամիջոցներին
«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի
«Իրավունք». Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
«Իրավունք». «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են
«Հրապարակ»․ Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են
«Հրապարակ»․ Երեւանում հատուկ են պատրաստվում
«Հրապարակ»․ Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա
Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»
Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»
Հայտնի է դարձել, թե որ մարդիկ են ավելի հաճախ տեսնում լուսավոր երազներ
Բացահայտվել է հոգեկան խանգարումների առաջացման աննկատելի բարձր ռիսկի գործոն

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի

«Իրավունք». Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել

«Իրավունք». «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են

«Հրապարակ»․ Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են

«Հրապարակ»․ Երեւանում հատուկ են պատրաստվում

«Հրապարակ»․ Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա

Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»

Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը

«Հրապարակ»․ 3 հազար դրամի համար վարույթ են սկսել

«Հրապարակ»․ Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

«Հրապարակ»․ Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը

Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»

Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Մարզպետարանում 15 մլն դրամ պարգեևավճար է բաժանվել

«Իրավունք». Կադրային ջարդ կառավարությունում

«Իրավունք». Այդ հրահանգից հետո սկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան