ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Կիևի դիրքորոշումից, որը չի ցանկանում գնալ փոխզիջումների, որոնք «ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները վաղուց մասնավոր կերպով ընդունում էին, որ անհրաժեշտ են խաղաղ համաձայնագրի հասնելու համար»: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին դիմադրում է «խելամիտ պահանջներին մի երկրին, որին ԱՄՆ-ն ավելի քան 75 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել»։ Թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, չի նշվում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը վրդովված է նաև Ուկրաինայի ղեկավարության հրապարակային բողոքներից, որ Վաշինգտոնը Կիևին բացառել է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից։
«Կա հիասթափություն»,- NBC News-ին ասել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան՝ ասելով, որ Զելենսկին և մի քանի եվրոպացի առաջնորդներ փորձում են «նսեմացնել» Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերը։