Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան

Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային և համաժողովրդական ձգտումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։«Մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին և շարժումը՝ աննկուն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, դեռ շարունակում է հանդիսանալ հույսի փարոս՝ արդարության և ճշմարտության ծարավ ժողովրդի համար։

Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։

Եվ խնդիրը ոչ այնքան շարժման ռազմավարական ու մարտավարական մոտեցումների մեջ է, և, ակնհայտորեն՝ նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մեջ չէ, ում ուսերը ստիպված են կրել սպասելիքների հսկայական բեռ, շատ հաճախ գերագնահատված և ուռճացված։ Խնդիրը մեր մեջ է՝ մարդկանց մեջ։ Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ։

Բագրատ Սրբազանը և ՀԱԵ բարձր հոգևորականությունը հայտնվել են ժամանակի պահանջների առջև, երբ ամբողջ հանրությունը նրանցից ոչ միայն հոգևոր առաջնորդություն, այլև քաղաքական խորաթափանցություն է ակնկալում։ Ժողովուրդը նրանցից պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ և կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք տասնամյակներ շարունակ մնացել են ակնկալիքների երազանքներում։ Մենք արագ փոփոխություններ ենք ուզում՝ հենց հիմա և հենց այստեղ, այնինչ՝ իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և, առաջին հերթին, մասնակցություն:

Շատերը պետք է գիտակցեն, որ իրենց գործուն ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է շարժման համար: Եվ ոմանք էլ գուցե կարիք ունենան գիտակցելու, որ իրենց ակտիվ ու աչքի ընկնող մասնակցությունը ոչ թե օգնություն է, այլ խոչընդոտ: Եթե վստահ չեք, թե որ կատեգորիային եք պատկանում, ամենադյուրին ճանապարհը ժողովրդի մեջ, ձեր զուտ մասնակցությամբ ընդհանուր գործին նպաստելն է:

Ակնհայտ է, որ Տավուշյան շարժման ներուժը հսկայական է և այն դեռ ամբողջությամբ չի իրացվել, քանի որ մեզանից շատերը դեռ չեն «արթնացել»։ Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ։ Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի այն արժանավոր թեկնածուին, ով պատրաստ կլինի վերցնելու քաղաքական պայքարի ղեկն իր ձեռքը։

Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ: Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եղեք համարձակ և վճռական, սեփական մասնակցությամբ ձգտեք միասնության, քանզի դրա մեջ է հաջողության բանալին»,- Facebook-ում գրել է Անանյանը։

Լրահոս

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ)
Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու
Երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան
Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ)
Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուտինը հայտնել է՝ ինչ են բանակցել Սի Ծինփինի հետ. Փաշինյանի խոսքին հետևեց իրավական գործընթաց
Բանդիտիզմ և պետական ռեկետ․ Արման Աբովյանը՝ ՀՀ*ում ստեղծված իրավիճակի մասին
Փաշինյանի հրահանգով հեռացվում են այն մարդիկ, որոնց հետ համաձայն չէ․ Վարդանյան
Համոզում են՝ 300000 ադրբեջանցի չի գալու ՀՀ, բայց դատարկվում են ՀՀ սահմանամերձ գյուղերը․ Սարգսյան
ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ, ինչո՞ւ․ քաղաքագետը՝ ՀՀ-ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին
Փաշինյանի ամբողջ բառապաշարը քաղաքական վրեժխնդրության մասին է․ Սուրենյանց
Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան
Անհապաղ պահանջեք՝ դադարեցնել թշնամության դրսևորումները․ Այվազյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
Արկածախնդրության երկրորդ արարը․ Դավթյանը՝ Թուրքիան՝ այլընտրանքային երկիր դիտարկելու որոշման մասին
ՈՒՂԻՂ․ ԲՀԿ քաղխորհրդի անդամների հրատապ ասուլիսը
Կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը. ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի ՀՀ-ն, եթե դուրս մնա ԵԱՏՄ-ից
Երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան
Իշխանյանը` Փաշինյանի էմոցիոնալ պոռթկումների, նախընտրական քարոզարշավի և Իոանիսյանի կարգավիճակի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը