Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԻՊ–ը «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող անձի մասին որոշում է կայացրել


Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի իրավունքների ապահովման վիճակի հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում հունվարի 29-ին կայացրել է անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում:

Անձի իրավունքների խախտման համատեքստում Պաշտպանի կողմից խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ օրենսդրական հիմքերի առկայության պարագայում ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի նախաձեռման, անձին սահմանված չափանիշների խախտմամբ բժշկական միջամտության ենթարկելու, զսպման միջոցների կիրառման օրենսդրական կարգի և պահանջների պահպանության, զսպման միջոց կիրառելիս պատշաճ բժշկական հսկողության իրականացման և փաստաթղթերի վարման, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից անձին անջատ պահելու վերաբերյալ իրավական ընթացակարգերի պահպանման, անձանց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին քրեակատարողական ծառայողների ներգրավման, բժշկական գաղտնիքի պահպանման և այլ հարցերի հետ կապված:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու ընթացակարգերի չպահպանումը, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերի խախտումները, պահման պատշաճ պայմաններ չապահովելը, բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը, ի թիվս այլնի, պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:

Արձանագրված խնդրիների հետագա բացառման նպատակով Պաշտպանի կողմից դրանց լուծմանն ուղղված առաջարկներ են ներկայացվել իրավասու մարմիններին:Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից Առողջապահության և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով իրավասու մարմինների հանձնառությունը:

Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը:

Լրահոս

ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-երի մատակարարումը. Թրամփ
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների մանդատի երկարացման շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանաձևը
Զելենսկին Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել. Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին (տեսանյութ)
Պեսկովն «անմտություն» է անվանել Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարվածների հերքումը
Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ երկրի զարգացման. Տեր Արարատ (տեսանյութ)
Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Դիմում եմ ՀՀ այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից
Վենեսուելան հայտնել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Կարակասի դեմ
Պեսկով․ Ռուսաստանը դուրս չի գալիս Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից
Իրանի նախագահը կոչ է արել լսել ցուցարարների պահանջները
Որն է Ուկրաինայի հարցով համաձայնագրի «ամենաթույլ կետը»
Վլադիմիր Պուտինը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Հարցում երեխաներին․ ի՞նչ են ցանկացել այս տարի Ձմեռ պապիկից (տեսանյութ)
Մոդին մտահոգված է Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից
Հարավային Եմենի խորհուրդը մեղադրել է Սաուդյան Արաբիային ագրեսիայի մեջ
Թուրքիան ձերբակալել է ԴԱԻՇ-ի 357 կասկածյալի
Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Լուկաշենկոն ներում է շնորհել ծայրահեղականության համար դատապարտված 20 մարդու
Լույս չի լինի
Սպասվում է ձյուն

Լրացուցիչ նորություններ

...

Զելենսկին Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել. Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին (տեսանյութ)

Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ երկրի զարգացման. Տեր Արարատ (տեսանյութ)

Հարցում երեխաներին․ ի՞նչ են ցանկացել այս տարի Ձմեռ պապիկից (տեսանյութ)

Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լույս չի լինի

Սպասվում է ձյուն

Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող

Հարցում երեխաներին․ ի՞նչ են ցանկացել այս տարի Ձմեռ պապիկից (տեսանյութ)

2025թ-ը՝ քաղաքապետարանում․ ավագանու անդամներն ամփոփում են աշխատանքները (տեսանյութ)

Վտանգավոր ժամանակներում ենք ապրում․ նախարարներն ամփոփում են 2025թ-ը (տեսանյութ)

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքը՝ դժվարանցանելի

Հաստատվել է փախստականի վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆ

Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պիտի ներկայացնեն ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ. հայտարարություն

Նոր արագաչափեր են տեղադրվել

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. փաստաբան

Ավարտվել է 2021 թվականի ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ