Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Վիվառոյի» սեփականատերը և իր թուրք աջակիցը՝ խաղադրույքների բիզնեսում․ Hetq.am


Hetq.am-ը գրել է․OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ է պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի (Halil Falyalı) բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին:

Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի և խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է: Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: 

Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները: «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ., 100 տոկոսի բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited ընկերությունն էր, որի միակ բաժնետերը կրկին Մենում գրանցված Boston Nominees Limited ընկերությունն է: Soft Construct Limited-ի վերջին տարեկան հաշվետվության մեջ տնօրեններից մեկը Վիգեն Բադալյանն է: 2020 թվականին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասերով փայատեր են դարձել եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները: 2021 թ. ընկերությունը վերակազմակերպվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի:«Սոֆթ Կոնստրակտ»-ը, բացի խաղադրույքներ ընդունելուց, առաջարկում է խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, խաղերի ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ։«Սոֆթ Կոնստրակտ»-ի Vbet ապրանքանիշը Հայաստանում գիտեն գրեթե բոլորը:

Վիգեն Բադալյանն իր կայքում ներկայացնում է իրենց ստեղծած բրենդները: Բայց այս բրենդը վաղուց է հատել Հայաստանի սահմանը: Vbet-ը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում բացված գրասենյակների միջոցով: Vbet-ը գովազդում են ֆուտբոլային հանդիպումներում, զանազան համերգներում, մրցույթներում:

Vbet.com կայքը գործունեություն է ծավալում կարիբյան Կյուրասաո կղզի-պետությունում գրանցված և այդ երկրից շահումով խաղերի լիցենզիա ստացած Radon B.V. ընկերության միջոցով (Կյուրասաոն, որն օֆշորային գոտի է, ինքնավարություն է Նիդերլանդների Թագավորության կազմում), իսկ vbet.am-ի օպերատոր-կազմակերպիչը հայկական «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է: 

Բադալյանները հերքում են իրենց կապը Ֆալյալիների հետՀալիլ Ֆալյալին կիպրոսցի թուրք գործարար էր: 2022 թ. փետրվարի 8-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նրա մեքենայի վրա։

Վարորդը՝ Մուրատ Դեմիրթաշը, սպանվել է մեքենայում, իսկ Ֆալյալին, ստանալով 16 հրազենային վիրավորում, մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում:Ֆալյալին ճանաչված անձ էր, կապեր ուներ Թուրքիայի և կիպրոսցի թուրք պաշտոնյաների հետ և դրա շնորհիվ դարձել էր Թուրքիայում շահումով խաղերի պարագլուխը: ԱՄՆ-ն Ֆալյալիին և նրա եղբորը՝ Հուսնու Ֆալյալիին (Hüsnü Falyalı), 2015 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել:

Բայց Ֆալյալին այդպես էլ չի ձերբակալվել և հյուսիսային Կիպրոսում, ըստ երևույթին, որևէ լուրջ խնդիր չի ունեցել (ավելին իմանալու համար կարող եք կարդալ OCCRP-ի հետաքննությունը):  

OCCRP-ն զրուցել է Ջեմիլ Օնալի (Cemil Önal) հետ, որը Ֆալյալիի ֆինանսական տնօրենն էր 2013 թվականի վերջից մինչև 2021 թվականի նոյեմբեր: Ֆալյալիի սպանությունից մի քանի ամիս առաջ նա աշխատանքից դուրս է եկել: Այժմ նիդերլանդական բանտում է: Օնալը պատմել է, որ Հալիլ Ֆալյալին ու Վիգեն Բադալյանը ծանոթացել են 2016-ին: Ըստ նրա՝ Բադալյանը Թուրքիայում իր մարդկանց «չնեղելու» դիմաց Ֆալյալիին առաջարկել է այդ երկրում իր վաստակածի 30 տոկոսը:

Օնալի պատմելով՝ Բադալյանի BetConstruct-ը, որը զբաղվում է Թուրքիայում խաղադրույքների և շահումով խաղերի կայքերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, ամեն ամիս ստացել է այդ կայքերի եկամտի 18 տոկոսը, որն էլ հետո 70-30 հարաբերակցությամբ բաժանել են Վիգենն ու Հալիլը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ի կայքերի թիվը Թուրքիայում 150-200 է: «Այս հայաստանցի տղան ենթակառուցվածքներ է վաճառում ամբողջ աշխարհին,- ասել է Օնալը Բադալյանի մասին,- աշխարհում մոտ 5000 կայք իր ենթակառուցվածքները ստանում է BetConstruct-ից: Ինչու Հայաստանի՞ց: Որովհետև այնտեղ աշխատուժը շատ էժան է… Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է»: 

Պատասխանելով OCCRP-ի հարցմանը՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը նշել է, որ ո՛չ Վիգեն Բադալյանը, ո՛չ ընկերությունը որևէ բիզնես կապ չունեն և ֆինանսական գործարքներ չեն արել Հալիլ Ֆալյալիի, նրա ընտանիքի կամ փոխկապակցված անձանց հետ: «Պնդումը, թե Ֆալյալին «հովանավորչություն» է ապահովել BetConstruct-ի հաճախորդների համար, ինչի դիմաց ստացել է արտոնյալ ֆինանսական վերաբերմունք (նկատի ունեն Օնալի նշած 30 տոկոս մասնաբաժինը - հեղ.), ամբողջովին կեղծ է և անհիմն,- փոխանցել են «Սոֆթ Կոնստրակտ»-ից ու հավելել,- մենք տեղյակ չենք ֆինանսական պայմանավորվածությունների մասին Ջեմիլ Օնալի արած պնդումներից, և վիճարկում ենք դրանց ճշգրտությունը»:    

Օնալը նաև պատմել է, որ Վիգեն Բադալյանը Ֆալյալիի շրջապատից միայն Հալիլի, նրա եղբայր Հուսնուի ու իր հետ է շփվել հեռախոսով ու Skype-ով: Նա պնդել է, որ 2015-ին Բադալյանն ու Հուսնու Ֆալյալին միասին լուսանկարվել են Լոնդոնում կայացած, խաղային ոլորտին վերաբերող ցուցահանդեսում: Ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը OCCRP-ին փոխանցել է, որ առևտրային միջոցառումները ոլորտային հանրային հավաքներ են, որոնց մասնակցում են բազմաթիվ անհատներ.

«Միջոցառմանը անհատի ներկայությունն ինքնին չի ենթադրում գործնական հարաբերություններ, և ցանկացած նման ակնարկ կարող է լինել ապակողմնորոշող ու սպեկուլյատիվ: Soft Construct-ը գործնական հարաբերություններ չունի Հուսնու Ֆալյալիի հետ:

Նրա հետ ուղղակի կամ անուղղակի մասնագիտական ​​առնչություններից մենք տեղյակ չենք»: 

Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը