Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am


Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն անդրադարձել է համացանցում տարածվող մի տեսանյութի բովանդակությանը, որտեղ նաև հանիրավի մեղադրանքներ են հնչում իր հասցեին: Yerkir.am-ը ներկայացրել է հրամանատարի արձագանքն ու դիտարկումները.«Սույն անդրադարձս   միմիայն ի հարգանք զոհված զինվորիս է․․․․

Համացանցն այն վայրը չէ, որ կուզենայի որևէ հարցի անդրադառնալ, նախընտրում եմ հարցերի մասին խոսել դեմ առ դեմ, աչք աչքի նայելով, փաստերով, արգումենտներով։

Օրերս հրապարակ է նետվել մի տեսանյութ, որտեղ զոհված զինվորիս ծնողի (հոր) բերանով շոշափվում է իմ անունը։

Հարց` ո՞վ է այդ տեսանյութի հեղինակը, ճանաչու՞մ եք, ի՞նչ անցյալ ու նկարագիր ունի, ո՞ւմ համար է, ինչի՞ն է միտված, ինչո՞ւ ռուսերեն լեզվով․․․Խոր դատելու կարիք չկա հասկանալու համար նպատակն ու միտումը, դատեք ինքներդ, երբ տեսանյութ վարող ոմն Ռոման Բաղդասարյան անունով մի նվաստ գործիք է, երբ ծառայություն է մատուցում թե' թշնամուն, և թե' բոլոր այն մութ ուժերին, ովքեր լծված են թուլացնելու Հայաստանն ու արատավորելու հայի արժանապատվությունը, ով պղծության սերմնացան է, և նպատակը միայն աղտոտելն ու անվանարկելն է։Այս անգամ նա իր նենգ ու պիղծ գործի համար ընտրել է նոր զոհի՝ զոհվածի հորը՝ Նեսո Աթայանին։

Հիմա կարճ անդրադարձ նահատակված զինվորիս հորը՝ Աթայանին․․․Աթայա՛ն, որպես հայրենիքի համար կյանքը զոհաբերածի հոր, ամենայն հարգանքով ու խոնարհումով նրա շիրիմի առաջ՝ հարկ եմ համարում նախևառաջ հարցնել Ձեզ, արդյոք Ձեր տղայի վեհ գործն ու հիշատակը արժանի՞ էր նման անհայտ ծագմամբ, թուրքին ծառայող, տղամարդկային վարք ու բարքից զերծ, նվաստ վարքագծի տեր մեկին տուրք տալ և դրանով իսկ արատավորել տղայիդ վեհ գործն ու պայծառ հիշատակը։

Այո՛, դա ուղղակիորեն անարգանք է կյանքը հայրենիքի համար զոհածի հիշատակին։Հիմա՝ հարց․ երբ նշածդ հրամանատարը 19 տարեկանում արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ քո հայրենի Մարտակերտի պաշտպանության ու ազատագրության համար երկու անգամ ծանր վիրավորվել էր, դու և քո նման շատերը Մարտակերտի շրջանի բռնազավթումից հետո ու՞ր էիք։

Արցախից դուրս ապաստան էիք գտել, և վերադարձար ընտանիքիդ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց միայն, 1997 թվականին, երբ պատերազմը 3 տարի առաջ էր ավարտվել։

2016 թվականին ու՞ր էիր, երբ փնովածդ հրամանատարը 10 հոգով և 3 տանկով Թալիշում կանխեց այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում ո՞վ անձամբ ղեկավարեց ու վարեց մարտը, 3 տանկով և 10 հոգով, առանց ոչ մեկ զոհ տալու ապրիլի 1-ի 2-ի գիշերը հակառակորդի կողմից գրաված 15 կիլոմետրանոց տարածքը երկու ժամվա ընթացքում հետ վեցրեց ու նրա էլիտար Յաշմա բրիգադը ջախջախեց։

2020 թվականի ողջ պատերազմի ընթացքում, համեմատած մյուս զորամասերի, անհամեմատ քիչ կորուստներ ունեցավ. 5000 զոհերից 24-ն է իմ ղեկավարած զորամասինը, իսկ 2023 թ. ռազմագործողության ժամանակ՝ 160 զոհից` 14-ը։

Շարունակեմ հարցնել․որտե՞ղ էիր 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ. նյութական միջոցներ տեղափոխելու՞ Ստեփանակերտից, երբ նշածդ հրամանատարի ենթակայության տակ Գյումրիից և մեր հայրենիքի տարբեր վայրերից ժամանած կամավորականների մեջ 70-ն անց տարեցներն էին առաջնագծում պայքարում, նշեմ միայն մեկին՝ Վաղինակ պապիկին, Գյումրիից, կհարցնես` կիմանաս․․․

Ո՞ւր էիր, երբ նշածդ հրամանատարը, քո կողմից հիշյալ բրիգադը երբ ընդունեց, որտեղ զոհվել է Ձեր որդին, 720 մարտական դիրքում, մի դիրքում, երբ ընդամենը 800 մետր էր Մարտակերտ բնակավայրի առաջին տնից հեռու, խրամատ չկար, ինժեներական կահավորվածության առումով զիջում էր 20 մետր այն կողմ գտնվող թշնամու լիարժեք կահավորված դիրքից, այն դեպքում, երբ դու վարչակազմի ղեկավարի տեղակալ էիր։

Նշում ես՝ սեպտեմբերի 24-ին գումարտակի, հետո նաև բրիգադի հրամանատարի հետ ես բջջային կապով խոսել եմ, այն դեպքում, երբ ես 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմագործողությունը սկսվելուց հետո բջջային կապ չեմ ունեցել Մարտակերտի թևում գտնվող իմ գումարտակի հրամանատարի հետ։Դու, երբ մի անգամ հանգիստ լինես, քեզ հարց կտաս՝ ինչո՞ւ մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմը  հակառակորդը ռուս խաղաղապահների աչքի առաջ երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել նշածդ հրամանատարի ղեկավարած մշտական տեղակայման բրիգադի երկու վայրերին։

Ռոմանին կասես, թող հարցնի իր հայրենակից թուրքերից, երևի շատ հարգելուց էր․․․․Իսկ ինչ մնում է զանգիդ, այդպիսի բան չի եղել։

Խոսում ես դիակներ  հանելու մասին։ Դու որ պատերազմ տեսած լինեիր, կիմանայիր՝ ինչպես են փոխանակում զոհվածների դիակները, բայց դու, ի տարբերություն մեր շատ հայրենակիցների, դեռ բախտավոր ես, որ կարողացել ես փառքով հողին հանձնել քո զավակին, որն իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, բայց հանուն հայրենիքի զոհաբերած մեր հարյուրավոր զավակների ծնողներ դեռ սպասում են հրաշքի, ողջ կամ միայն սպասումով, որ գոնե իրենց զավակների մասնունքները կարողանան հանձնել հողին։

Զավակդ շատ կամաչեր, եթե իմանար՝ իր հայրը հայրենիքի սրբությունները պղծողի, համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել, ավելին, չի խնայել անգամ պատերազմի հերոսական դրվագներն արատավորել։ Ի՞նչ էր ուզածդ, այդպես էլ չհասկացա․․․»։ 

Լրահոս

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»
Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու