Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը, Բանգալորի Aero India 2025 միջազգային ցուցահանդեսում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։
«Հնդկաստանը շատ տարիներ անընդմեջ զբաղեցնում է ռուսական ռազմական արտադրանքի ինչպես պատվերների պորտֆելի, այնպես էլ մատակարարման զգալի մասը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գծով:
2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը»,- ասել է Միխեևը:Բանգալորում Aero India 2025 հնգօրյա միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 10-ին։ Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնի ավելի քան 9000 ընկերություն։ Միջոցառմանը մասնակցում է 90 երկրի ներկայացուցիչ։