Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեեւ վարչապետի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր ծառայող կառավարական առանձնատներն ունեն հատուկ խոհարարներ, սպասավորներ, այգեպաններ, թիկնապահներ եւ այլն, բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իր տիկինն է օրվա տոլման փաթաթում, ինքն էլ հետամանորյա ձվածեղն է պատրաստում:

Իսկ թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում Փաշինյանի եւ մյուսների ապրուստի վրա, պետական լուրջ գաղտնիք են համարում գործադիրում:«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.1) Որքա՞ն գումար է հատկացվում Կառավարական առանձնատների՝ 2025 թվականի սպասարկման համար։2)

Ներկայացնել հատկացման բացվածքը՝ համապատասխանաբար տրամադրելով հաստիքացուցակը եւ, ըստ հաստիքի աշխատանքի, վարձատրության չափը (հաստիքը զբաղեցնող անձանց անձնական տվյալները հարկավոր չեն)։

Պատասխանել են կիսատ ու ոչինչ չասող:Առաջին հարցի պատասխանը թերեւս հստակ է՝ 2025 թվականին դրամաշնորհային անվանումով հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ՝ գրեթե 1 մլն 561 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը 2022 թվականի համեմատ 150 մլն դրամով ավելի է:

Թերեւս այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը չմրսի Կառավարական ամառանոցում, ինչպես դժգոհում էր ուղիղ եթերում:

Երկրորդ հարցին ի պատասխան՝ ասվում էր հետեւյալը. «Դրամաշնորհի տեսքով հատկացված գումարը ուղղվում է գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահագործմանը, սպասարկմանը, որի բացվածքը ուղղակի եւ անուղղակի կերպով ենթադրում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության վերաբերյալ տեղեկատվություն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք։ Միաժամանակ «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հարցման պատասխանում։

Կարճ ասած՝ Կառավարական առանձնատան աշխատակազմի հաստիքացուցակը պետական նշանակության գաղտնիք է, ինչպես, օրինակ, զինված ուժերի թիվը։Հետաքրքիր է, եթե ներկայում իշխանություն դարձած նախկին լրագրողները նման պատասխան ստանային նախկիններից, ինչպիսի՞ արձագանք կտային:

Իսկ Փաշինյանն այսքանից հետո փորձում է ձվածեղ պատրաստելով ցույց տալ, թե ժողովրդավար ու թափանցիկ է»:

Լրահոս

Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում