Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում արտահանման անկումը էականորեն խորացել է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։

Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել է նշված գործոնների ազդեցությունների չեզոքացմանը զուգահեռ։ Արդյունքում 2024թ. ՏԱՑ-ը կազմել է 8.0%՝ լինելով նախորդ տարվա ՏԱՑ-ից շուրջ 1.8 տոկոսային կետով ցածր։

Սակայն 2024թ. ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի իրական աճի միջև տարբերությունն ավելի մեծ է եղել, ինչը նշանակում է, որ 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի։

2024թ. տնտեսության կառուցվածքը շարունակել է վատթարանալ։ Ամփոփելով 2024թ. տնտեսական ցուցանիշները՝ կարելի է նկատել, որ աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են առևտուրը (հիմնականում վերաարտահանման որոշ մասի արտացոլման հետևանքով) և ծառայությունները (հիմնականում ֆինանսական ոլորտում)։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, մինչդեռ արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։

Ստացվում է, որ տնտեսությունն ավելի շատ կախվածություն է ձեռք բերել ժամանակավոր գործոններով մղվող աճից, մինչդեռ երկարաժամկետ աճի համար կարևոր գործունեության տեսակների դերը նվազել է։

Արդյունաբերության, ինչպես նաև արտահանման կառուցվածքում նույնպես տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր։

Արդյունաբերության կառուցվածքում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) սննդամթերքի, խմիչքի և հագուստի արտադրության տեսակարար կշիռները (որոնք պատմականորեն կարևոր դեր են ունեցել ՀՀ մշակող արդյունաբերության համար) նվազել են՝ ընդհանուր շուրջ 1.9 տոկոսային կետով, մինչդեռ հիմնական մետաղների արտադրության (հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանումն է) կշիռը նույն ժամանակահատվածում էականորեն աճել է 7.1 տոկոսային կետով։ Նման իրավիճակ է նաև արտահանման կառուցվածքում։

Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։

Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Լրահոս

Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան
Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում
Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց
Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան

Լրացուցիչ նորություններ

...

Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը

Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 23-ին

Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար