Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն սկսել է կոդավորված FPV անօդաչու թռչող սարքերի սեփական արտադրությունը, այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ նախագիծն իրականացվում է ԱԹՍ-ների արտադրության լիցենզիա տրամադրած մասնավոր մշակողի հետ եռակողմ համաձայնագրով։Արտադրանքը կուղարկվի Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։
Գերատեսչությունն արդեն մշակել է անօդաչու թռչող սարքերի այլ մշակողների հետ նմանատիպ արտադրություն կազմակերպելու ճանապարհային քարտեզ։Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն հայտնել էր, որ 2024 թվականին շահագործման է հանձնվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելի քան 900 նոր նմուշ։Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերջերս կոդավորել և Ուկրաինայի զինված ուժերի շահագործմանն է հանձնել մեծ անցունակությամբ «Զուբր» զրահապատ ավտոմեքենան։ Նաև նախարարությունը կոդավորել և շահագործման է հանձնել տեղական արտադրության Oncilla-Shturm զրահապատ փոխադրամեքենան։