Հարավային Սուդանում ոչ մեծ մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 18 մարդ, այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։Նշվում է, որ ըստ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը պատկանող Miraya ռադիոկայանի՝ ինքնաթիռում եղել է 21 ուղևոր և անձնակազմի անդամ։
Օդանավը կործանվել է «Յունիտի» նավթի հանքավայրի մոտ, մեկնաթռիչքի ժամանակ։
Զոհվածների թվում են երկու օդաչուները։ Աղետի պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: