Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, ցերեկները փախչում էր մանկապարտեզից: Կոնդում էինք ապրում, քնի ժամին դուրս էր գալիս, բակում խաղում ընկերների հետ, հետո վերադառնում անկողին:

Ծնված օրվանից ազատություն էր սիրում: Իր եղբայրն իրենից երկու տարով մեծ է, և իր շփումն էլ տարիքով ավելի մեծերի հետ էր, իր հասակակիցներին երեխա էր համարում: Փոքր տարիքից պաշտպանում էր նրանց:

Նույն կերպ, երբ սեպտեմբերի 27-ին եկավ ու ասաց, որ մեկնում է Արցախ, մեր այն խոսքին, որ մեկերկու օր սպասի, արձագանքեց՝ բա երեխեքին ո՞վ պիտի տիրություն անի: Զինվորներն իր համար երեխաներ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արան՝ Հակոբի հայրիկը:

Նշում է՝ մշտապես կանգնած էր թույլերի կողքին, եթե կռվի մեջ էր հայտնվում, ապա ուրիշին պաշտպանելու համար, արդարության մարտիկ էր ծառայության տարիներին, ամենուր և ամեն պահի:

«Ութերորդ դասարանից իր հետ հաշվի եմ նստել, իրեն կարող էիր վստահել՝ որպես հասուն մարդու»:Դպրոցին զուգահեռ Հակոբը նաև սպորտի է հաճախել:

Երեք ամիս քիքբոքսինգի հաճախելուց հետո ութ տարեկանում մասնակցել է Երևանի քիքբոքսինգի առաջնությանը և գրավել առաջին տեղը։ Հինգերորդ դասարանում հաճախել է թեքվանդոյի, այնուհետև՝ հունահռոմեական ըմբշամարտի։ Հայրիկի խոսքով, շատ էր սիրում ըմբշամարտը։

Հակոբը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Այն ավարտելուց հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի կիրառական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ։ Գերազանց առաջադիմություն է ունեցել ամենուր:

Համալսարանում սովորելու տարիներին Հակոբն ընտանիք է կազմում, Տաթևիկի հետ երկու որդի ունենում: Համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։

Մի քանի ամիս ծառայելուց հետո դիմել է զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել, որ իր ծառայությունը շարունակի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Վեց ամիս սովորելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում և 2010 թ. մարտի 3-ին ծառայության անցնում Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Որպես սպա՝ նա ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում:

2013 թվականին նշանակվել է հակատանկային դասակի հրամանատար՝ փաստացի իրականացնելով հատուկ նշանակության հակադիվերսիոն դասակի հրամանատարությունը։Արան վերհիշում է 2014 թ. օգոստոսյան դեպքերը:

«Այդ օրերին լայնածավալ հարձակում եղավ ամբողջ Մարտակերտի ճակատով, այդ դեպքերը համեմատվում են Քառօրյա պատերազմի հետ: Այդ ժամանակ մեկ ամիս շարունակ թուրքերն ամբողջ Մարտակերտի ճակատով հարձակվում էին:

Մեկ ամիս շարունակ Հակոբը մնացել է այդտեղ, տիրապետում էր ծանր տեխնիկային, բոլոր գործողություններն ինքն է իրականացրել, ասվում է՝ այդ ժամանակահատվածում մոտ 200 դիվերսիոն գործողություն է եղել:

Եթե Մարտակերտի ամբողջ ճակատը բաժանում ենք երկու գումարտակի միջև, այդ մեկ ամսվա ընթացքում 100-ից ավելի դիվերսիոն գործողություն է հետ մղել: Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Հակոբը կորցրեց իր լավագույն ընկերներից մի քանիսին։

Իր զինվորները պատմում են՝ 2013-2015 թթ. 9-ից 10 տարբեր պոստեր են պահել: Որտեղ խնդիր էր լինում, տվյալ դիրքից դասակը դուրս էին բերում, ուղարկում էին Հակոբին իր խմբով: Իր զինվորների համար ավագ ընկեր էր, եղբայր, հրամանատար, ցանկացած հարցում յուրաքանչյուրի կողքին էր:

Իր զինվորները պատմում են՝ երբեք չեն տեսել, որ Հակոբը գիշերները քներ, մշտապես զգոն էր, իր քնի ժամը առավոտյան յոթից ինն էր:

Եթե իր զինվորներից որևէ մեկը վատառողջ էր կամ չէր կարողանում մասնակցել առաջադրանքին, ուրեմն նրան փոխարինում էր Հակոբը»:2010-2015 թթ. ծառայության ընթացքում Հակոբ Ռոստոմյանը արժանացել է բազում խրախուսանքների և շնորհակալագրերի: 2015 թ. մարտին Հակոբը չի երկարաձգում ծառայության պայմանագիրը և զորացրվում է՝ վերադառնալով քաղաքացիական կյանք։

2016 թվականին Արցախն առերեսվեց հերթական պատերազմին: Ապրիլ յան պատերազմի ժամանակ Հակոբը կորցնում է իր մի քանի ընկերներին, այդ թվում՝ իր լավագույն ընկերներից մեկին՝ իր գումարտակի սպա Արմենակ Ուրֆանյանին։ Հայրիկն ասում է՝ իր հետ զորացրված տղաների հետ որոշել էին մեկնել Մարտակերտ: Բայց կնքվեց զինադադար:

Ծառայությունից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը, Հակոբն աշխատում էր ֆիզիկայի բնագավառում: Բայց պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Հակոբի կյանքի ընթացքը:

Սեպտեմբերի 29-ին ճանապարհ ընկավ Մարտակերտ: Նրան նշանակում են վաշտի հրամանատարի տեղակալ։ Հակոբն անմահացել է հոկտեմբերի 6ին:

«Երբ հոկտեմբերի 5ին իր ընկերները, զինվորները զանգահարել էին ու ասել, որ ուզում են մեկնել իր մոտ և կռվել իր հրամանատարության ներքո, Հակոբն արձագանքել էր՝ ոչ մեկդ չգաք, պատերազմը ծախված է:

Երբ հարցրել էին՝ այդ դեպքում ինչո՞ւ ես մնում, ասել էր՝ բա երեխեքին ով պիտի տիրություն անի»:Հակոբի զոհվելու օրվա մանրամասների մասին: Մինչ հոկտեմբերի 6-ը երեք օր ու գիշեր բոլոր տեսակի զենքերով հրետակոծվել էին այն դիրքերը, որտեղ Հակոբն իր վաշտով պաշտպանություն էր իրականացնում։

Թշնամին կարծել է, որ այդ դիրքերում այլևս ոչ ոք չկա և հոկտեմբերի 6-ին կազմակերպել է լայնածավալ հարձակում՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։

Թշնամին կարողանում է ժամանակավորապես գրավել հարևան դիրքը։ Հակոբի վաշտը հրաման է ստանում հասնել օգնության և հետ վերցնել այդ դիրքը։Թշնամին դիմում է ԱԹՍների օգնությանը։ Այդ հրետակոծության ժամանակ վիրավորվում է նաև Հակոբը՝ Ռոստը։

Իրեն օգնության եկած տղաներին ասում է, որ առաջ գնան և հետ վերցնեն դիրքը: Թույլ չի տալիս իրեն օգնություն ցուցաբերել, իր վաշտը խուսափում է ականանետային հարվածներից:

Հայրիկն ասում է՝ երբ որդին նկատել է ԱԹՍ-ները, մեկ տեղում կանգնեցրել է վաշտը, տղաներին երեքերեք անցկացրել, որպեսզի որևէ մեկը չտուժի, շարունակել է դա անել անգամ այն ժամանակ, երբ վիրավորվել է: Վիրավորումներից վերջինն, ավաղ, լինում է մահացու Հակոբի համար: Հակոբի հետ անմահանում է նաև տղաներից մեկը:

Բայց Հակոբի վաշտը դիրքը հետ է վերցնում, այն թշնամու ձեռքում մնում է մոտ երկու ժամ: Հակոբն անմահանում է նռնակը ձեռքին: Հայրիկն ասում է՝ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 6-ի առավոտյան:

«Երբ հոկտեմբերի 7-ին չզանգահարեց, սկսեցի իրեն փնտրել: Ծառայության ժամանակ էլ էր այդպես, եթե մեկ օր չէր զանգահարում, ուրեմն խնդիր կար:

Երբ Հակոբը զոհվում է, իր ընկերը թղթի վրա գրում է անունազգանունը, ամրացնում նրա հագուստին: Երբ Մարտակերտից Հակոբին ուղարկում են Ստեփանակերտ, հետո Գորիս, թուղթը հանվում է: Նա անհայտ դի է եղել:

Զանգահարել եմ իմ ընկերներին Ստեփանակերտ, ասել՝ մտեք դիահերձարաններ, փնտրեք իրեն, հետո Գորիս և ամենուր: Զանգ ստացա՝ Գորիսի դիահերձարանում 11 անհայտ դի կա, որից մեկն ավագ լեյտենանտ է:

Միգուցե տղայիս փնտրելու այս ինտենսիվությունը նպաստեց, որ շուտ գտանք իրեն: Հակոբին տեղափոխել էին Մեծամոր, այնտեղից էլ բերեցինք տուն: Որդուս հոգեհանգիստը հոկտեմբերի 12-ին էր՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Կարողացանք իրեն հրաժեշտ տալ»: Հայրիկն ասում է՝ իրենց ընտանիքին ուժ է տալիս Հակոբը, նրա անձնազոհությունը:

«Հակոբը գիտակցաբար զոհվել է այդ հողի համար: Մեր նպատակը պետք է լիներ այդ հողը չհանձնելը: Հիմա ես իր գործը շարունակողն եմ, որ կարողանանք իր նպատակներն իրականացնել:

Նա պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա: Ուժ է տալիս այն, որ կարողանանք Հակոբի երազած երկիրը կառուցել, և դավաճանները պատասխան տան, որ կարողանամ գնալ Եռաբլուր և նայել որդուս աչքերին»:Հ. Գ.- Պահեստազորի ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա
Կրասնոդարի բենզալցակայանում վարորդների միջև կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)
Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ
Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ Սուքիասյան
Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը

Լրացուցիչ նորություններ

...

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը