Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ Դավոսում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը:Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարց - Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, բայց կան նաև երկրներ, որոնք չեն ցանկանում միանալ ԵՄ-ին, ինչպես, օրինակ` Շվեյցարիան կամ Նորվեգիան, բայց նրանք ևս ցանկանում են ունենալ սերտ կապեր ԵՄ-ի հետ։ Այսպիսով, վերջերս դուք սեղանին եք դրել ԵՄ-ին միանալու մասին օրինագիծը։ Ասացեք խնդրում եմ` Հայաստանի նման երկրի համար այսպիսի քննարկումն ի՞նչ նշանակություն ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Իրականում նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը, և նրանք ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրինագիծ ներկայացրեցին: Մեր Կառավարությունը հավանություն տվեց և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը, ինչն իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը։

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետև մենք ժողովրդավարություն ենք, և երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ և եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։

Օրինակ, մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել և ստորագրել։

Հիմա Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական քաղաքացիական առաքելությունն այժմ մեր երկրում է գտնվում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում։ Մենք շատ սերտորեն ենք համագործակցում։Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաև տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։

Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ։Եվ մատակարարման շղթայում փոփոխություն մտցնելու նպատակով, ընդ որում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ գլոբալ առումով, մենք սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որի հետ հուսով եմ` ծանոթ եք։

Այս նախագիծը մեր տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է, և նաև ստեղծելու նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, խորացնելու մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:
Բայց այն նաև կապ ունի Եվրամիության հետ, որովհետև երբ այս ծրագիրն իրագործվի, մենք կունենանք նոր շղթայական երթուղի Հայաստանով դեպի Եվրոպական միություն։ Սա զուտ տնտեսական հարց չէ, այն նաև շատ կարևոր անվտանգային գործոն է, որովհետև Դուք նոր նշեցիք փոխկախվածությունը որպես համընդհանուր կայունության ու անվտանգության շատ կարևոր գործոն։ Բայց իհարկե, այս նախագիծը կյանքի կկոչվի, երբ մենք Ադրբեջանի հետ կարողանանք կայուն խաղաղություն հիմնել, ինչը դժբախտաբար դեռ չի հաջողվել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
Նաև շատ կարևոր է, որ մենք կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել, և այս ուղղությամբ ևս աշխատում ենք։ Հաճախ մարդիկ ինձ հարցնում են` արդյոք ես լավատես, թե վատատես այս հարցում։

Պետք է ասեմ, որ ես ոչ լավատես եմ, ոչ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ և աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, և ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի:

Հարց - Շնորհակալություն պրն․ վարչապետ։ Դուք հիշեցրեցիք իմ նախկին ղեկավարին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Դելերին, ով ասում էր, որ պետք չէ ընտրություն կատարել լավատես կամ վատատես լինելու միջև, պետք է ուղղակի լինել նախաձեռնող։Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն` գիտեք, լավ կլինի դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։
Կա ԱՄՆ, բնականաբար Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։
Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում` դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։

Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։Դուք խոսեցիք Եվրամիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։

Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։Կարծում եմ` սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է։

Լրահոս

Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ Փաշինյան
Թրամփ. Հոլիվուդում ոչ ոք չէր կարող ֆիլմում մարմնավորել Սի Ծինփինին
Կարևոր
Ռյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ
«Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս
Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»
Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
«Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները
«Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել
«Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին
«Հրապարակ»․ Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին
Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»
Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Չիմաևի ձախողումը Ծառուկյանի համար թանկ է արժեցել
Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք
Կարևոր
Վերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք

Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան

Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ)

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան

Կառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ Շենգավիթում

Ռուբիոն Մասկին հեռացրել է մամուլի սրահից, երբ նա խոսել է Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների մասին

Մերկելը կարծում է, որ Թրամփի հետ շփումը պետք է լինի առանց վախի և շողոքորթության

Թրամփ-Սի Ծինփին «ձեռքսեղման ճակատամարտ»․ ո՞վ հաղթեց

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ

Զյուգանովը պահանջել Է՝ Փաշինյանի մուտքը Մոսկվա արգելել

Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ մարդկանց կմղեն գալ հավաքի, դա չի մնա առանց հետեվանք

Կոնստանտին Իշխանովը պարգևատրվել է դասական երաժշտության հանրահռչակման գործում մեծ ավանդի համար

«Սպասված խոսքեր են». Ավինյանը՝ քարոզարշավի եւ Փաշինյանի հայտարարությունների մասին

Իրական Հայաստան-ի գաղափարին կողմ ե՞ք, տարածքային պահանջներ պե՞տք է ունենանք

Պարսից ծոցը` ամերիկյան բանակի գերեզման․ԻԻՀ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ողջունել են ՀՀ-ի և Թուրքիայի առևտրային կապը

Ու՞մ հետ է պատրաստ կոալիցիա կազմել Ռևֆորմիստների կուսակցությունը

«Ձեր տեսակը Արցախ հանձնողա», «հանձնողը ոտքից-գլուխ ես».վեճ՝ ՔՊ քարոզարշավի ժամանակ

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին