Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածները

«Իրավունք» թերթը գրում է.

«Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» գլխին:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են լուրեր, թե «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վերջինիս եւ Նիկոլ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ ծեծկռտուք է եղել:

Ղալումյանն անգամ հիշել է Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունում ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ. 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետն է եղել, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենը, ապա աշխատանքից հեռացվել է, քանի որ իր հասցեին այն ժամանակ մեղադրանքներ էին հնչում չարաշահումների եւ պետական միջոցների յուրացման հետ կապված:Ինչու «բանը հասավ դիվան բաշուն», տավուշցիները վստահ են, որ գիտեն պատասխանը:

Պարզվում է, որ Հայկ Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր:  Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին եւ շեշտել, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ:

Սակայն, ի զարմանս ՔՊ-ականների՝ Նիկոլ Փաշինյանն, ով ժամանակին հայտարարում էր, թե «բացառված է, որ լինի որեւէ կոռուպցիոն դեպք, որը պատշաճ մակարդակով քննության չառնվի», հանկարծ ջղաձգվել է այս պատմությունից: Իսկ ուշագրավն այն է, որ ՔՊ-ականները զարմացել են, իսկ տավուշցիները՝ ոչ:

Ասում են, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարզում անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ եղել է Ղալումյանների հոր՝ ձյաձ Վալոդի եւ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում, հետեւապես Հայկ Սարգսյանի «դիվերսիան» անհարմար վիճակ է ստեղծել ե՛ւ մարզպետ Ղալումյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի համար:

Միթե այս մասին չգիտեր Հայկ Սարգսյանը, դժվար է ասել, իսկ գուցե գիտեր ու հենց հատո՞ւկ է արել՝ փորձելով ինքն էլ տարանջատվել նիկոլականներից, ցույց կտա ժամանակը:

Համենայնդեպս, մեր տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը դեպքից հետո նախընտրել է մեկնել երկրից, հեռախոսն անջատել ու որոշ ժամանակ «շառից-փորձանքից» իրեն հեռու պահել»:

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար