Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսօր, Փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում, դա է իր գործունեության հետևանքը. Արթուր Խաչատրյան


«Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»»,- գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Նա դարձյալ ստում է։ Այս պնդումը բաձարձակ սուտ է։ Ինքը, փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։

Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»:

Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։

Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։

Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։

Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն, ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։

Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկան մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը․․․»։ 

Լրահոս

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի կառավարական թիրախներին նոր հարվածների մասին
Al-Monitor. Նեթանյահուն կարող է վաղաժամկետ ընտրություններ նշանակել Իրանի հետ լարվածության ֆոնին
Հարվածներ ու սպառնալիքներ՝ համաշխարհային լարում. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Փաշինյանի հայտարարություն, ընդդիմության քայլեր և ողբերգություն Հալեպում․ օրվա լուրերը
Թեհրանը պնդում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 12 երեխա
Գրանդ Կանյոն․ Ամերիկայի հրաշալիքը, Համաշխարհային արվեստի գլուխգործոցները
Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)
Կարևոր
Իսրայելը հայտնել է, որ խոցել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը
Telegraph. Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության
Իրանը գերծանր հրթիռներ է օգտագործել իսրայելական թիրախների վրա հարձակման ժամանակ
Կարևոր
Մեծագույն պատիվ է նոր դեսպանությունների բացման առիթով Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը․ ԱԳ նախարար (տեսանյութ)
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին և ոսկին կբերի Հայաստան (տեսանյութ)
Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավnր
Կարևոր
Փաշինյանը բացեց փակագծերը. Հասարակության անելիքը պարզ է (տեսանյութ)
«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համար
Վթարային ջրանջատումներ՝ 23 ժամով, որ հասցեներում ջուր չի լինի

Լրացուցիչ նորություններ

...

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր