Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ


Ընդլայնելով ստեղծագործական գործունեության սահմանները, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին երևանյան հանդիսատեսի և հայկական մայրաքաղաքի հյուրերի դատին կներկայացնի «Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը Ռեյ Կունիի երգիծական պիեսի հիման վրա։

Այն թատրոնի պատմության մեջ հրավիրված ռեժիսորի՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Արմեն Մարգարյանի կողմից ներկայացում բեմադրելու նախադեպ կհանդիսանա։ «Չափազանց ամուսնացած տաքսիստը» հուզիչ պատմություն է սովորական տաքսիստի կյանքի մասին, որը անսպասելիորեն ներքաշվում է բարդ իրադրության մեջ։ Այն ոչ միայն զվարճալի կատակերգություն է, այլ նաև պատմություն սիրո և հավատարմության մասին։

Պիեսը ստիպում է մտածել, թե ինչ զոհողությունների ենք մենք պատրաստ հանուն մեր ընտանիքների և սիրելի մարդկանց պահպանության։  Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի համար այս իրադարձության մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դերասանները  առաջին անգամ բեմ կբարձրանան «Արկտիկական բեմ» միջազգային թատերական երկրորդ փառատոնում ունեցած հաջող ելույթից հետո։ Այնտեղ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով և ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բեմադրությամբ «Ողջ ձայնով» ներկայացումը արժանացել է երկու հատուկ պատվոգրի։ 

 «Չափազանց ամուսնացած տաքսիստը» ներկայացումը նախապատրաստվել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Այս անգամ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը կխաղա Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ Հարկ է նշել, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից ողջ տարվա ընթացքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի կողմից նախապատրաստվեն ամենատարբեր ժանրերի բեմադրություններ՝ կատակերգությունից մինչև պոետական ներկայացում։ 

Քանի որ իր հարազատ հողից բռնի տեղահանված թատրոնը չունի սեփական բեմը, ներկայացումների համար կազմակերպության և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից վարձակալվել են «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմերը և «Անի» հյուրանոցի դահլիճը։ Չի կարելի չնշել նաև, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել Երևանի «Մոսկվայի տունը» և «Ա տուն» ստեղծագործական կենտրոնը, իսկ  2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատերախումբը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին գրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Բորդովի կողմից։

Ստեփանակերտում թատրոնի կայացմանը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Երևանում նրա վերածնունդին աջակցել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության գործընկերները Յուրի Նավոյանի ղեկավարությամբ, ով նաև թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ