Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի


ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին և  միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք COP29-ի անցկացման հանգամանքը, ապահովելու համար Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված  հայ պատանդների և գերիների ազատ արձակումը: Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։ Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը: Ստորև թարգմանաբար ներկայացվում է սենատորի ելույթը, իսկ տեսանյութը հասանելի է այս հղումով:«Այսօր ժամանել եմ՝ խոսելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ապօրինաբար կալանավորելու և այդ երկրում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների ահազանգող ցուցանիշների մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր, բառացիորեն տարածաշրջանի բոլոր հայերը, զանգվածաբար արտագաղթեցին։ Այնուհետև Ադրբեջանը կեղծորեն հերքեց, որ ստիպել է մարդկանց հեռանալ և անազնվաբար խոստացավ, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը և կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:Փոխարենը, նույնիսկ նրանց կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետև՝ կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի լուսանկարն այստեղ է, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին,նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ գեներալներ Լեւոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին։
Այս ութ նախկին պաշտոնյաներն ավելի քան ութ ամիս գտնվում են նախնական կալանքի տակ։ Բոլորովին վերջերս՝ անցյալ ամիս, Ադրբեջանի իշխանությունները երկարաձգեցին նրանց կալանքը ևս հինգ ամսով՝ առանց դատավարության, առանց պատշաճ իրավական ընթացակարգի։ Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս պահում է տասնյակ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։Ի հավելումն, համատարած զեկույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ի, Մարդու իրավունքների միջազգային դաշնության և Միացյալ Նահանգների Պետքարտւղարության, ահազանգում են Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին: Հենց միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ իբրև պատժիչ գործողություն, ենթարկվել է մենախցում պահվելու ժամկետի երկարաձգման, անմխիթար պայմանների, ջուր և մաքուր հագուստ տրամադրելու մերժման և ժամեր շարունակ անդադար ոտքի վրա կանգնելու հրամանների: Նա նաև մի քանի շաբաթ շարունակ զրկված է եղել փաստաբանի և ընտանիքի հետ կապից։Չնայած մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ օրինակներին՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը քիչ վնասներ է կրել՝ էթնիկ հայերի նկատմամբ իր դաժան բռնությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանավորումների համար: Ալիևի ռեժիմը կարծում է, որ կարող է շարունակաբար գործել միջազգային և Միացյալ Նահանգների օրենքների կոպտագույն խախտումներով, և հենց այդ իսկ պատճառով էլ Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝ «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը» և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներ գերեվարմանը։ «Ո՛չ»՝ բանտարկյալներին ու քաղբանտարկյալներին դաժան և անմարդկային պատժի ենթարկմանը, «ո՛չ»՝ տարածաշրջանում էթնիկ հայերի իրավունքների ժխտմանը, և «ո՛չ»՝ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը ևս մեկ օրով հետաձգմանը։Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղբանտարկյալների նկատմամբ իր բոլոր բռնությունները։ Նա պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։Այդ իսկ պատճառով ես նամակ հղեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին: Ադրբեջանն ասում է, թե ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, անպատիժ գործելն է և, մի բան էլ, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից պարգևատրվելը, այդ թվում՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի կլիմայական COP29 միջազգային կոնֆերանսը հյուրընկալելու արտոնությամբ:Դուք չեք կարող, մի կողմից ասել, որ ցանկանում եք հյուրընկալել աշխարհը, իսկ հետո միաժամանակ ասել, թե «անտեսեք մեր մարդու իրավունքների վիճակը, անտեսեք այն փաստը, որ մենք վերջերս ձերբակալել ենք այլ երկրի քաղաքական առաջնորդներին, և ձևացրեք, որ մենք դեռ արժանի ենք հյուրընկալելու մոլորակի կլիմայական գագաթնաժողովը»:Ես կոչ եմ անում և՛ Կոնգրեսին, և՛ Սպիտակ տանը՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման, ցանկացած պարգևի կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։ Մենք պետք է «ո՛չ» ասենք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարումներին և երաշխավորենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա կատարյալ ժամանակն է այս զրույցը վարելու համար: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և ես կոչ եմ անում մեր կառավարությանը և համայն աշխարհին՝ ուշադրություն դարձնել այս քաղբանտարկյալների վրա, որ նրանք ազատ արձակվեն մինչև կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է այս տարվա վերջում»:

Լրահոս

ԵՄ-ը կոչ է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին միջուկային պարտավորություններ կատարելու, Ֆրանկենը Մոսկվան ջնջելու
Կեղծ չեմ համարում Հովհաննավանքի ծեսը. Կոտայքի մարզպետ
Պնդում եմ, որ ավելի լավ եմ կառավարում ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը․ ՏԿԵ նախարար
Շատ վատ եմ վերաբերվում այս ամենին. պատարագի մասնակցելը շոու են դարձնում
ԶԼՄ․ Թրամփը գաղտնի հաղորդագրություն է հղել Պուտինին
Վենս. ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ պետք է փորձարկի միջուկային զենքը
Ռումինիան հայտարարել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացման մասին
ՔՊ-ում խառն են, անհանգիստ, պատճառը Վաղարշապատի ընտրություններն են. Գեւորգ Ստեփանյան
Իրանը 2026 թվականին սպասում է Լուկաշենկոյի այցին
Կարևոր
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից
Politico. Չինաստանը և ԱՄՆ-ը առևտրային վեճերում անտեսել են ԵՄ-ին
Ախբար ալ-Ասր. Էլ Ֆաշերի հարձակման զոհերի թիվը կարող է գերազանցել 2000-ը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է
Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
5 տարի նույն պաշտոնը զբաղեցրած փոխնախարարը 2 բնակարան ունի. «Ժողովուրդ»
Դատական համակարգում խառն են. կրկին ժողով են հրավիրել. «Ժողովուրդ»
ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում. «Ժողովուրդ»
Առանց ծածկոցի ավազ և նման նյութեր տեղափոխող վարորդները կտուգանվեն
Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում թողարկվել է զուգարանի տեսախցիկ, որը հետևում է օգտատերերի առողջությանը

ԱՄՆ-ում ինքնաթիռի դիմապակին ճաքել է՝ վիրավորելով օդաչուին

ԱՄՆ-ի պետական ​​պարտքը շարունակում է աճել

Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել Թրամփ-Զելենսկի հանդիպումից

ԱՄՆ-ում մի տղամարդ աճեցրել է փոքրիկ մեքենայի քաշ ունեցող դդում

ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել՝ Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար

Թրամփը հայտարարել է ԱՄՆ բյուջետային ճգնաժամի պատճառով կրճատումների մասին

13–ամյա աշակերտին ձերբակալել են «ChatGPT»–ում հարցման պատճառով

ԱՄՆ-ում գողացել են 1 միլիոն դոլարի վիսկի

ԱՄՆ-ն քննարկում է պետական աշխատակիցներին աշխատանքից ազատելու հնարավորությունը շաթդաունի ֆոնին

Թրամփը ՀԱՄԱՍ-ին 4 օր ժամանակ է տվել

Թրամփը բոլոր երկրներին սպառնացել է նոր մաքսատուրքերով

Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է

Քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վրա հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է. NBC (տեսանյութ)

Սպանության փորձ՝ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի դեմ (տեսանյութ)

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրույց կունենա Պուտինի հետ

ԱՄՆ-ն կքննարկի Ռուսաստանի վրա ազդելու տարբերակներ՝ կապված Ուկրաինայի վրա հարվածների հետ

ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել այլ պետությունների դեմ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը

ԱՄՆ-ն Ռուսաստանից հետ է մնում անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում. Լրատվամիջոցներ

ԱՄՆ-ում տուփով iPod-ը վաճառվել է ռեկորդային գնով