«Գեղարդ» հիմնադրամ․ Ըստ ավանդության՝ Թբիլիսի քաղաքը հիմնադրել է Վիրքի արքա Վախթանգ Գորգասալը 5-րդ դարում։ Հետագայում այն Վրաց թագավորության և մարզպանության կենտրոնն էր։ 8-րդ դարում քաղաքը նվաճել են արաբները և հիմնել Թբիլիսիի ամիրայությունը, որն արդեն 10-րդ դարում մուսուլմանական անկախ պետություն էր Արևելյան Վրաստանի տարածքում՝ հիմնականում վրացի բնակչությամբ։ 12-րդ դարում վրաց Դավիթ IV Շինարար թագավորը վերջնականապես ազատագրել է այն և կրկին դարձրել վրացական պետության մայրաքաղաք։
1918 թվականից Թբիլիսին Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Քաղաքի մասին բազմաթիվ հիշատակություններ կան վրացական, բյուզանդական, հայկական, արաբամուսուլմանական և այլ աղբյուրներում, սակայն գոյություն չունի որևէ փաստաթուղթ, աղբյուր, որտեղ վրացական այդ քաղաքը հիշատակվի որպես ադրբեջանական։