Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը:

Տեսեք, չնայած արտաքուստ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եղան՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման, այդ ընկերությունների ծառայություններից օգտվելու և այլ «ուղեկից» երևույթների հետ կապված, փաստն այն է, որ «խաղամոլական» շրջանառության ծավալները շարունակեցին աճել: Ու այդ ամենը՝ փաշինյանական իշխանությունների օրոք:

Ժամանակին մեծ աղմուկ հանեց այն պաշտոնական տեղեկությունը, որ միայն 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար դրամի, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար դրամի խաղադրույք: Չէ, դուք միայն պատկերացրեք՝ 5 տրիլիոն դրամ:

Բայց, նկատենք, որ դա 2022-ին: Իսկ հիմա 2024 թվականն է, տարեվերջը, առջևում 2025-ն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2022-ից հետո միակ բանը, որը փաշինյանական Հայաստանում աճել է, դա խաղամոլության ծավալն է, ապա պատկերը առավել պարզ կդառնա: Թեպետ, դա արդեն ոչ թե պատկեր է, այլ ամենաիսկական աղետ:

Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է փաշինյանական իշխանությունը պայքարում (իբր թե, էլի) այս, կներեք արտահայտության համար, ոլորտի դեմ, որ այն գնալով ավելի ու ավելի է ծաղկում ու ծավալվում:

Չնայած, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ հազիվ թե այս իշխանություններն իրականում որևէ պայքար տանեն խաղամոլական բիզնես ասվածի դեմ: Նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Մյուս գործոնը, որը քիչ հավանական է դարձնում փաշինյանական իշխանության կողմից նշված «ոլորտում» իրական պայքար ծավալելու հնարավորությունը, որքան էլ տարօրինակ հնչի... տնտեսական ցուցանիշներն են: 

Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել: Իսկ այն, թե այդ «աճերն» ինչ կառուցվածք ու բովանդակություն ունեն, իշխանավորներին ու նրանց փիարշիկներին առանձնապես չի հետաքրքրում:

Այս աղետալի վիճակին է անդրադարձել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը՝ լրատվամիջոցներին տրամադրած հոդվածում, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է»:

Պատգամավորը մասնավորապես նշում է. «Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը: Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։ 

Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում»: Բայց հարցը միայն հայեցողական կամ թեկուզ՝ քաղաքական գնահատականներն ու ընկալումները չեն:

«Չոր» թվային տվյալներն ու տնտեսության վիճակին վերաբերող ցուցանիշները համեմատության մեջ շատ ավելի տպավորիչ, եթե չասվի՝ ահազանգիչ են: Այսպես. գյուղատնտեսության ոլորտը, տևական անկումից հետո, այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրել է զրոյականին մոտ աճ:

«Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում: Բացառությամբ նախորդ մի քանի ամիսների, ինչը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ,-նշում է Թադևոսյանը, ապա հավելում:

 Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով: Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով: Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը դարձել է 41 տոկոս՝ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս՝ նվազելով 17 տոկոսով: Կապիտալն էլ է փախնում մեր երկրից. միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կազմում է 55 միլիոն ԱՄՆ դոլար»:

Այս ամենի խորապատկերում ուշադրություն է գրավում պետական պարտքի շարունակական ավելացումը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկիրն «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ այժմ, այսինքն՝ իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում «հաջողացրել» է այդ բացասական ցուցանիշը կրկնապատկել: Այժմ պարտքը հասնում է գրեթե 13 միլիարդ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկման ծավալն էլ գերազանցում է 1 միլիարդ դոլարը: 

Այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանի «տնտեսական կյանքի» շարժիչը խաղամոլությունն ու խաղատներն են, ապա ամբողջ Հայաստանն էլ Փաշինյանի ու նրա կառավարության «խաղամոլության» առարկան է:

Այլ կերպ անհնար է բացատրել պարտքի նման՝ կրկնապատիկ ավելացումը: Ախր, այդ ավելացումով հանդերձ, պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր էլ չեն լուծել:

Ընդդիմադիր պատգամավորը ներկայացնում է նաև խաղամոլության թռիչքաձև աճող, ինչպես ինքն է նշում՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր: Այսպես. միայն 2024 թվականի հունվարսեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ, աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ:

«Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։

Այս ոլորտի ծավալը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ»,-գրում է Թադևոս Ավետիսյանը: Դե, իսկ տրիլիոնների մասին մենք արդեն նշեցինք:

Իսկ եթե տրիլիոններ են «վառվում», ապա դրանք ինչ-որ մեկին, այս դեպքում՝ ինչոր մեկերին պե՞տք են: 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ
Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ
ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային
Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում
Վանաձորում և Գուգարքում ջրանջատումներ են
Հայաստան-Իրան սահմանին բեռնատարների տեղաշարժը կհեշտացվի․ ստորագրվել է հուշագիր
Վրաստանն օտարերկրացիներին թույլատրել է բուհ ընդունվել առանց քննությունների
Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» առաջին անգամ աճուրդի է հանվել
«Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն». Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով (տեսանյութ)
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
Ջարեդ Քուշներ․ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը խոչընդոտում է տարածքներ զիջելուց Ուկրաինայի հրաժարվելը
Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին
«Ճակատագրական սեր». նիգերիացի ինտերնետ-խարդախները սիրահարված ամերիկուհիներից շորթել են ավելի քան 6 մլն դոլար
Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է
Կրեմլ. Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում
Կարևոր
Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)
«Երկնքում գտնվող աշտարակն» անցել է 30 հազար կիլոմետր․ ԱՄՆ-ում փորձարկել են բջջային կապի նորագույն եղանակը
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը