Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ


Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու համար»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։  
Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին և եզրափակվել են հունիսի 4-ին։ Ընտրությունների արդյունքներով «Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA–National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP– Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։ Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։ Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance-«Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան պաշտոնեական երդում է տվել մի խումբ նախարարների հետ միասին:Ըստ NDTV-ի՝ Հնդկաստանում նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ միասին երդում կտա մոտ 30 նախարարներից բաղկացած խումբը։ Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով բաղկացած կլինի 78-ից 81 մարդուց։ Այս անգամ կաբինետի շատ քիչ անդամներ կունենան մեկից ավելի պորտֆելներ:

Լրահոս

Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է
Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ
Իտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել է
Կրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրա
Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի
ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան
Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններին
Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ Նահանգներ
Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ
Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր
Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան
Կատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներ

Լրացուցիչ նորություններ

...

Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ

ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)

Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել

Իտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել է

Կրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրա

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններին

Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ Նահանգներ

Կատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներ

«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո

ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները

Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ

Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին

Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը

Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել

21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել

Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են