Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը. նման պոռթկումները ինձ մոտ ավելի շատ մտահոգություն են առաջացնում. քաղաքագետ


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը՝ Վուդրո Վիլսոնի վարչակազմից հետո, հայտարարել է Ավետարանական Ջոել Թենին, այն երիտասարդը, որը Տրամպի համակիրն է եւ նրա ընտրությունից հետո հայտարարել էր հայ-ամերիկյան հարաբերության համար պատասխանատու ինչ որ պաշտոն զբաղեցնելու մասին:

«Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», հայտարարել է նա:

Անկեղծ ասեմ, այս երիտասարդի նման պոռթկումները ինձ մոտ ավելի շատ մտահոգություն, քան հիացմունք կամ ոգեւորություն են առաջացնում: Համենայն դեպս, երբ ինչ որ մեկը սկսում է, ինչպես ժողովուրդը կասեր՝ «մազոլ անել» ձեր ականջները, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ կա դրա տակ:

Չեմ ուզում անել որեւէ պնդում, այդուհանդերձ, այս երիտասարդի պոռթկումները պետք է թերեւս մեզ դարձնեն առավել աչալուրջ, քան դրանցից թուլանանք ու հաճույք ստանանք: Եվ բանն այստեղ բոլորովին Տրամպը չէ, որպես անձ կամ նախագահ:

Ունեմ տպավորություն, որ Տրամպի նախագահությունը ԱՄՆ «խորքային պետության» տարբեր թեւերի միջեւ փոխզիջման արդյունք է: Օրինակ, խիստ պահպանողական Տրամպը հայտարարում է, որ ֆինանսների նախարար է նշանակելու Սկոտ Բեսսենթին, որը՝ թե բացահայտ միասեռական է (ես բացարձակապես նախապաշարում չունեմ այս թեմայով եւ համարում եմ, որ մարդու սեռական կողմնորոշումը իր խիստ անձնական գործն է, պարզապես այդ հանգամանքը դիտարկում եմ զուտ արժեքային-գաղափարական այն փաթեթի ֆոնին, որով ներկայանում էր Տրամպը), թե՝ ինչն առավել առանցքային ու էական է, ըստ էության համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչ է, որը տարիներ շարունակ աշխատել է Ջորջ Սորոսի ֆինանսական համակարգերում (Սորոսի հանգամանքն էլ ես հիշատակում եմ ոչ թե պրոպագանդիստական ինչ որ նախապաշարման ազդեցությամբ, այլ պարզապես համաշխարհային թատերաբեմում ծավալվող ազդեցության պայքարի բաժանարար գծերից անդին դիրքավորումների փաստարգրմամբ):

Ձեւավորվում է տպավորություն, որ Տրամպի վարչակազմը ըստ էության «կոնսորցիում» է, որտեղ հենց ինքը Տրամպը ունենալու է շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց իհարկե ընդառաջ է գնացել, ըստ իս՝ միանգամայն գիտակցված, թերեւս հաշվարկելով, որ դա միջոց է ժամանակի ընթացքում սեփական մոտեցումների համակարգային առաջմղման համար:

Այդուհանդերձ, որոշակի գլոբալ պայմանավորվածությունները թերեւս ակնառու են:

Ահա այդ համատեքստում, երբ ինչ որ երիտասարդ աչքի է ընկնում հայ ժողովրդի ականջները «մազոլ անող» պոռթկումներով, «քո ցավն էլ տանենք» պատասխանի փոխարեն, ավելի շատ առաջանում է հարց՝ «ինչ կա քո այդ պոռթկումների հետեւում, երիտասարդ»:

Գուցե ոչինչ էլ չկա, բայց հարցը առաջանում է»:

Լրահոս

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ