Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները


ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՜ Հայրենակիցներ,
Հարգելի՜ Գյումրեցիներ,

փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այն, ինչ կատարվել է այս ընթացքում իմ անձի շուրջ, մնացած հարցերին պատրաստ եմ պատասխանել հրապարակային՝ ցանկացած ձևաչափով։

2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզեց հուշագիրը «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել` ունենալով իմ հիմնավորումները),


մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների արդյունքում չեղավ կոնսենսուս , թե ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա քաղաքապետի թեկնածուն։

Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց Գյումրիում ձևավորել ՔՊԿ տարածքային կազմակերպություն և ըստ մեր մոտեցման` տարածքային կազմակերպության նախագահը դիտարկվելու է որպես տեղի թիմի լիդեր և առաջնորդելու է մեր նախընտրական ցուցակը։

Ձևավորվեց ՔՊԿ Գյումրու ՏԿ և ես ընտրվեցի նախագահ։

Այն «քաղաքապետացուները», ովքեր չմասնակցեցին Գյումրու ՏԿ ձևավորմանը, սկսեցին ամենօրյա արշավ` լեգիտիմ ձևավորված ՏԿ-ի և Նախագահի դեմ։ «Բալասանյան Դաշինք»-ի
հրաժարականներից հետո, երբ Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ և պարզ դարձավ, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ առաջադրեց և պաշտպանեց իմ թեկնածությունը՝ Գյումրիում գալիք ՏԻՄ ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու, հնարավորության դեպքում նշանակվելու քաղաքապետի ԺՊ և հետագայում ընտրություններում գլխավորելու նախընտրական ցուցակը։

Ես ընդունեցի Վարչապետի առաջարկը, այդ մասին եղավ պաշտոնական հայտարարություն, գրեցին նաև լրատվականները։

Բայց նույն անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը և ստեղծեն իրավիճակ, երբ փոփոխման ենթակա կլինի թեկնածուն։

Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է։

Փորձելով հասունացնել այդ թեզը, ինչ-ինչ հանգամանքներում բերման ենթարկեցին իմ քեռու որդուն և ընկերոջը, որոնց մոտ իբր թմրամիջոցներ հայտնաբերվեցին։

Հայտնաբերվածը նույնիսկ վարչական իրավախախտում չի ներկայացնում, բայց այդ ամենը կազմակերպիչներին պետք էր՝ իմ անձի շուրջ հանրային ալիք բարձրացնելու համար։

Սիրելի՜ Գյումրեցիներ,

Այդ ողջ ընթացքում ես զբաղված էի Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատավարձերի բաշխման, քաղաքի կոմունալ աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար կատարվող աշխատանքների ընթացքը ապահովելու գործընթացով, բայց որոշ արկածախնդիրներ, բացարձակ թքած ունենալով քաղաքում ստեղծված կառավարման ճգնաժամի վրա, շարունակում էին վարչապետի առաջարկած թեկնածուին վարկաբեկելուն ուղղված կեղտոտ գործը։

Սիրելի՜ Գյումրեցիներ,

Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում տեղեկատվական բոլոր գծերն անցած արշավի ժամանակ ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել` ապացուցելու համար, որ ես չկամ նման բաների մեջ, և իմ անունը վարաբեկողները դա անում են հատուկ անբարոյական սցենարով, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, որ իբր թեկնածուն վարկաբեկված է, և թեկնածուի փոփոխման կարիք կա։

Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, ունեմ քաղաքում ճանաչված և հարգված ծնողներ, մեծ ազգություն, լավ ընկերություն և հարազատներ, բոլորն ինձ լավ են ճանաչում, և ինձ ճանաչողները կփաստեն, որ նման արատավոր երևույթները դատապարտողներից մեկը միշտ ես եմ եղել և շարունակում եմ դատապարտել։

Հենց այդ փուլում, երբ Գյումրի ՏԻՄ ընտրությունների և թեկնածուի շուրջ խոսակցություններն ամենածավալվածն էին` իմ հարազատներին բերման ենթարկելը և որևէ լուրջ հիմնավորում չներկայացնելը դատապարտվել է իմ կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և ,երբ հնչել է միտք, թե ես պատրա՞ստ եմ նման թեստ հանձնել, ես միանշանակ հայտնել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել, քանի որ մտածելու որևէ բան չունեմ։

Քանի որ կուսակցության վարչության փակ նիստից իմ անձի շուրջ դուրս է եկել սուտ, իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում ներկայացնել ողջ իրականությունը։


Սիրելի՜ Գյումրեցիներ,

Կից տեղադրում եմ թեստի արդյունքը, որով ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ։

Որպես օրինակ, ասեմ, որ ոստիկանները, երբ անալիզ են տալիս թմրամիջոցների առկայության վերաբերյալ, նրանց մոտ ընդամենը 3 նյութ են որոշում՝

●մեթամֆետամին (կրիստալ)
●մարիխուանա (պլան, անաշա, հաշիշ, հաշիշի յուղ)
●օփիատներ (չեռնյաշկա, հերոին, մորֆին, կոդեին)

Բայց մի բան հստակ է, 19 նյութերի բացասական լինելով 1 դրականը և հստակ հիմնավորումը թույլ չպետք է տար անմարդկային քայլով վարկաբեկել ինձ։

Այն անբարո սուտը, որը տարածում են որոշ ընդդիմադիրներ, իրենց «քաղաքապետացուներ» համարող ինքնակոչներ, սև զգեստ հագած սրբի դեմքով սատանաներ և պատվեր կատարող լրատվականներ` չի համապատասխանում իրականությանը։

Ասեմ ավելին, որ ցանկացած լաբորատորիա այս բացվածքով նման թեստ չի կարող անել, սա խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում, վստահ եմ ՝ բժիշկները կհաստատեն։

Իսկ եթե սրանից հետո էլ կգտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, կասկածի տակ կդնեն իմ այս հետազոտության տվյալները՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, կարող եմ իրենց ուզած պահին մի հատ էլ իրենց համար նմուշ տրամադրել, թող իրենք տանեն ստուգելու: Լավ ստուգեն:

Խաղաղ ապրեք, Աստված պահապան բոլորիս։

Լրահոս

Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա
Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան
Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում. օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին
ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Լրացուցիչ նորություններ

...

Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին

Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում

Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը

Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ

Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)

Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է

Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով

Հայաստանը նշում է Անկախության օրը

Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ)