Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով


ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար»,  - ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։«Սահմանափակումները կվերաբերեն Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին.... Վիզային սահմանափակումների առաջին փուլը տարածվում է «Վրացական երազանք» կուսակցության անդամների, Վրաստանի խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց վրա», - պարզաբանել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում չեղարկել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:«Մենք առաջվա պես հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի կողմից վաղուց հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման ուղղությամբ։ Բայց եթե նրանք այդպես չվարվեն, ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել», - ընդգծել է Միլլերը։Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաղթահարել է նախագահի վետոն, որը դրվել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Խորհրդարանի խոսնակն օրենքը ստորագրել էր հունիսի սկզբին։Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։ Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի:

Լրահոս

Հունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ
ԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ Լավրով
Իրավախախտ ՔՊ-ին պետք է օրենքի ուժով արգելել մասնակցել ընտրություններին. Պարույր Հայրիկյան
Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում
Իշխանափոխությանը պետք է հաջորդի ընդդիմափոխությունը․ չեմ բացառում՝ ինձ էլ ասեն լրտես․Պետրոսյան
Ռուսաստանը Միացյալ Նահանգներից կպահանջի վերադարձնել դիվանագիտական ունեցվածքը․ Ռյաբկով
«Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին
Ահազանգ․ ՔՊ-ն աշակերտներին օգտագործում է որպես քարոզչության գործիք․ նվեր սրտիկը՝ շրջանավարտներին
Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ)
ԱՄՆ-ն ու Իրանը ժամերի ընթացքում հայտարարություն կանեն․Ո՞ր ուժին կընտրեն քաղաքացիները․հարցում
Ստեփան Դանիելյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին
Այս մարդը փորձում է ստալինյան ռեժիմ մտցնել ՀՀ․ քաղաքագետը՝ Փաշինյանի վարած քաղաքականության մասին
Իրանի գերագույն առաջնորդը կոշտ ուղերձ է հղել. Խուզարկություններ՝ ընդդիմադիրների տներում
Երկրորդ անգամ վերընտրվելը՝ 5000 մարդու կյանք արժեցավ․ հիմա երրորդ անգամ ինչքա՞ն պիտի արժենա
Դագաղով պար․ Պերուի անսովոր հուղարկավորությունները շոկի մեջ են գցել մարդկանց
Չորս տարի է՝ գոռում են՝ մի ստորագրությամբ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, չեն անում, գուցե Ալիևը չի թողնում
«Սաֆարովների դեմ» օրենք ենք ընդունելու, որ չլցվեն մեր երկիր, 240 կմ նվիրել են, ձայն էլ չեն հանում
Ձուկը գլխից ա հոտում, գլուխը պիտի նորմալ լինի, Փաշինյանը 1 ավտոբուսի չափ իշխանություն ունի հիմա

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավին հարված հասցնելու մասին

Բանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել Թրամփը

Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. Մանրամասներ

Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ)

Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից

Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին

WSJ. ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները փակուղի են մտել

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ

NYT. Կատարը ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը դեռ չի ավարտվել

Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են

Մենք կխզենք Իսպանիայի հետ բոլոր կապերը․ Թրամփ

Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail

Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր

ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին