Նախագահի օգնականի տեղակալ և Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը
(Amos Hawksteen) ծրագրում է երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 19-ին այցելել Լիբանան, այնուհետև մեկնել Իսրայել՝ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է հեռուստաալիքը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով․ գրում է
Al Jadeed պարերականը.
Նրա խոսքով, ամերիկացի էմիսարը, ով 2022 թվականից միջնորդ է հանդես գալիս երկու հարևան պետությունների միջև սահմանային խնդիրների լուծման գործում, Բեյրութ մեկնելու վերջնական որոշումը կկայացնի լիբանանյան կողմից առաջարկվող հրադադարի պայմանների վերաբերյալ պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո։ Նոյեմբերի 15-ին Սաուդյան
Asharq Al-Awsat թերթը հաղորդում է, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին (Nabih Berri) Բեյրութում Ամերիկայի դեսպանից ստացել է Իսրայելի հետ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ գրավոր համաձայնագրի նախագիծը։
«Այս փաստաթուղթը բաղկացած է 13 կետից եւ նախատեսում է հարավային շրջանների անցում իսրայելական զորքերի դուրսբերումից հետո լիբանանյան բանակի վերահսկողության տակ, որին կաջակցի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը։ Ըստ հրապարակման՝ խոսնակ Բերին անհամաձայնություն է հայտնել այն կետի հետ, որը նախատեսում է ԱՄՆ-ի հովանու ներքո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի կատարման մոնիտորինգի հանձնաժողով ստեղծել։ Ինչպես նշել է խորհրդարանի ղեկավարը, «նման առաքելությունն արդեն վստահված է ՄԱԿ-ի խաղաղապահներին, և այլընտրանքային մեխանիզմի կարիք չկա»։