Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերիների վրա ճնշումներ կան` ոմանք հրաժարվում են կապ հաստատել ընտանիքների հետ. Hraparak.am

Hraparak.am-ը գրել է.

«Հրապարակի» զրուցակիցն է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։ - Մինչ COP-29-ի մեկնարկը մեզ հետ զրույցում նշել էիք, որ կապ եք պահում այս համաժողովին մասնակցել պատրաստվող միջազգային կառույցների եւ անհատների հետ՝ հայ գերիների խնդրի մասին Բաքվում բարձրաձայնելու համար։


Այս պահին կապ կա՞ այդ համաժողովին մասնակցող որեւէ կազմակերպության կամ անհատի հետ։


- Միջոցառումն ընթացքի մեջ է, եւ, բնականաբար, հետեւում ենք դրա ընթացքին, զարգացումներին, դրա համատեքստում արվող հայտարարություններին։


Կանխատեսումներ եղել են, որ այդ միջոցառման հետ կապված՝ որոշակի թվով գերիների ազատ արձակում հնարավոր է։ Դա դեռեւս բացառված չէ, դրա համար պետք է սպասել մինչեւ միջոցառման ավարտը եւ ամփոփել արդյունքները։ Եվ, ինչպես գիտեք, նաեւ պատվիրակությունների ներգրավվածություններն էլ են տարբեր փուլերում լինում։ Կան պատվիրակներ, որոնք ի սկզբանե են ներկայացել, կան, որ հետագա փուլերում են մասնակցում։


Այս ընթացքում նաեւ փոփոխվում է քննարկումների բարձրաձայնված խնդիրների դինամիկան։ Իմ գնահատմամբ՝ պետք է դեռ սպասել մինչեւ միջոցառման ավարտը եւ տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։


- Ճի՞շտ հասկացա Ձեզ, թե դեռ հույս կա, որ միջոցառման ավարտին որոշ հայ գերիներ կվերադառնան Հայաստան, դեռ փակ չէ թեման։


- Չենք բացառում, այո, չենք բացառում։


- Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինն ինձ ասաց, որ ամուսինն արդեն տեւական ժամանակ հրաժարվում է իրենց հետ կապի դուրս գալ, ու ինքը վախենում է, որ ամուսնուն թույլ չեն տալիս ընտանիքի հետ կապ հաստատել։


Արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ այլ գերիների մասով էլ նման պատկեր կա, ու արդյոք դա կապ ունի՞ մեր գերիների առողջական կամ հոգեբանական ծանր վիճակի հետ։


- Ես եւս դիտարկում անեմ, որ դա միակ դեպքը չէ, մենք այլ ընտանիքներից նույնաբովանդակ տեղեկատվություն ստացել ենք։ Սա խոսում է ծանր բարոյահոգեբանական վիճակի մասին կամ այնպիսի ինտենսիվ ճնշումների, որի արդյունքում հրաժարվում են օգտվել իրենց իրավունքներից։ Բայց որպես երեւույթ, այո, սա ոչ թե ազատ կամարտահայտությամբ ընդունված որոշում է, այլ հարկադրանքի ճնշումների սպառնալիքների ներքո գործողություններ։


Հետաքրքրական է, որ սա տեղի է ունենում հենց COP-29-ի նախապատրաստական փուլում, եւ դրա հետեւում ես տեսնում եմ պետական գործելակերպ։ - Հակասություն չի՞ առաջանում` նշում եք, թե հույս կա, որ համաժողովի ավարտից հետո որոշ գերիների ազատ կարձակեն, բայց համաժողովից առաջ գերիների նկատմամբ նման ճնշումներ են գործադրվում, որ հարազատների հետ կապի դուրս չգան։


- Կապի դուրս չգան կամ չբարձրաձայնեն խնդիրները, կամ ընտանիքներն ավելի լուռ լինեն` հարցը չմիջազգայնացնելու տեսանկյունից, որովհետեւ խնդրի միջազգայնացումն ինտենսիվացնում է արտաքին ճնշումն իշխանությունների նկատմամբ։


Այսինքն՝ այստեղ ճնշում գեներացնելու քայլերը զսպելու գործունեություն է իրականացնում պետությունը եւ ցանկանում է, որ հայկական կողմը լռակյաց լինի, եւ խնդիրը լուծեն երկկողմ փոխհարաբերություններում՝ առանց արտաքին ներգրավվածության։


Բայց, մյուս կողմից, միջազգային գործընկերները տեղյակ են խնդրին ու իրենց հնարավորության շրջանակներում փորձում են նպաստել այս մարդասիրական բնույթի խնդրի լուծմանը, եւ այստեղ աշխատանք կատարվում է։


Թե որքանով արդյունքներ կստանանք, մեր միջազգային գործընկերները դեռ չեն կարող ասել, քանի որ ինքնին միջոցառումն ավարտված չէ, եւ միջոցառման հետ կապված զարգացումներ դեռ կարող են լինել։ - Որեւէ տեղեկատվություն կա՞ մեր գերիների հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ:


Դաժան կտտանքների մասի՞ն է խոսքը, թե՞ այլ ճնշումների։


- Մենք կոնկրետ դրսեւորումների մասին չենք կարող խոսել նաեւ այն պարզ պատճառով, որ տեղեկատվությունը սահմանափակ է, կարող ենք հայրենադարձվածների պատմածների հիման վրա ենթադրություններ անել կամ տեղայնացնել, սակայն ունենք բավարար տվյալներ՝ պնդելու, որ սպառնալիքների, ճնշումների ներքո են հրաժարվում։


Որովհետեւ չկա ներընտանեկան փոխհարաբերությունների այնպիսի պատճառ, որի ուժով վերջիններս հրաժարվեին խոսելուց, եւ նախկին վերլուծություններն էլ ցույց են տալիս, որ շատ կարեւոր է այդ անձանց կապն ընտանիքի անդամների հետ, եւ նրանք մեծ սպասումով հաշվում են օրերը` մինչեւ նման զանգերը կամ հաղորդագրության փոխանակումը, ուստի ընտանիքների կամ գերիների շահից չի բխում հեռախոսազանգի կամ այլ կապի միջոցի իրավունքի իրացումը։ Եվ եթե կա հրաժարում, ուրեմն հրաժարումը պայմանավորված է հենց արտաքին ներգործությամբ։


- Այսինքն՝ ստիպողաբա՞ր։


- Այո, այո, մենք ազատ կամարտահայտությամբ որոշում չենք տեսնում այս գործողությունների հետեւում։ 

Լրահոս

Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին