Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել

Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:«Բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ այս մրցանակը փոխում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը և փոխում է աշխարհի՝ Հայաստանի Հանրապետությունն ընկալելու դիտանկյունը: Սա կարևոր է այն տրամաբանությամբ, որ մենք ոչ միայն գնահատանք, կարեկցանք կամ համակրանք ենք ակնկալում աշխարհից, այլև մենք նույնպես կարող ենք մատուցել գնահատանք և կարող ենք մեր համակրանքն արտահայտել ահա այսպիսի կարևոր և արժեքավոր մրցանակաբաշխությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունը մի ուրիշ դիտանկյունից նույնպես կարևոր է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներին և այսօր նաև պարոն Մուրթիին ներկայացնելիս արժանի կերպով հնչում է «տեխնոլոգիական ոլորտի գիգանտ» արտահայտությունը, և դա ակնհայտորեն այդպես է ու այսօրվա միջոցառումը դրա մասին է վկայում: Վարչապետը նշել է, որ այս մրցանակաբաշխության համատեքստում մրցանակակիրներին մեր հանրությանը ներկայացնելիս պետք է ուշադրություն հրավիրել նրանց կենսագրության վրա: «Դրա ամենաառանցքային առանձնահատկություն այն է, որ նրանք, ներողություն, որպես գիգանտ չեն ծնվել, նրանք դարձել են գիգանտներ, նրանք դարձել են շրջադարձային ներդրում ունեցող մարդիկ: Իհարկե, ենթադրվում է, որ ի սկզբանե Բարձրյալը կոնկրետ ճակատագիր և ծրագիր է ներդրել նրանց կյանքի և կենսագործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ առանց աշխատանքի, ակնհայտ է, որ առանց կրթության, և պիտի նաև խոստովանել, որ ակնհայտ է, որ առանց ձախողումների այդ հաջողությունները հնարավոր չէր լինի արձանագրել:

Ինչո՞ւ եմ կարևորում, ես հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխության և մրցանակակիրների ներկայության առիթը մենք կարողանում ենք և կկարողանանք օգտագործել հատկապես մեր պատանիներին, երիտասարդներին, ուսանողներին մեր հարգարժան մրցանակակիրների կյանքի պատմությունը ներկայացնելու»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մրցանակակրի կյանքի պատմություն մի բան է, որը ոչ միայն արժանի է իմանալու, այլև ցանկացած իմացողի լրացուցիչ խթան, լիցք և ոգևորություն հաղորդելու շատ մեծ էներգիա և պոտենցիալ ունի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ շարժառիթներից մեկը, որով այս միջոցառումը կազմակերպվում է՝ հետևյալն է. նախ այն գնահատանքի արտահայտություն է այդ մարդկանց կյանքի անցած ճանապարհին: «Մեր համոզմամբ, նրանց անցած ճանապարհի վրա ուշադրություն հրավիրելն օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհում ցանկացած երկրի երիտասարդության համար, ովքեր կարող են այդ օրինակներով ոգևորվել: Իհարկե մեր մրցանակակիրները, տվյալ դեպքում հարգարժան պարոն Մուրթին իր ներկայությամբ պատվում է բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, և մենք ահա այս պաշտոնական միջոցառմամբ պատվում ենք մեր մրցանակակիրների, այս դեպքում՝ հարգարժան պարոն Մուրթիի ձեռքբերումները և ներդրումները:Մեծարգտո պարոն Մուրթի, կրկին ընդունեք մեր խորը հարգանքների հավաստիքը և մեր գնահատանքը Ձեր անցած ճանապարհին, տեխնոլոգիական ոլորտում Ձեր ունեցած ներդրման և Ձեր գլոբալ ազդեցության նկատմամբ»:

Իր խոսքում Նարայանա Մուրթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի Հանրապետության մրցանակի:

Լրահոս

Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին