Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$636.64

BTC

$88008

ADA

$0.565011

ETH

$3112.59

SOL

$214.51

3 °

Yerevan

0 °

Moscow

29 °

Dubai

9 °

London

5 °

Beijing

9 °

Brussels

15 °

Rome

14 °

Madrid

BNB

$636.64

BTC

$88008

ADA

$0.565011

ETH

$3112.59

SOL

$214.51

3 °

Yerevan

0 °

Moscow

29 °

Dubai

9 °

London

5 °

Beijing

9 °

Brussels

15 °

Rome

14 °

Madrid

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրան դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

Բնապահպան ակտիվիստը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց թանգարանի մատյանում:Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր:

Լրահոս

Ռուսաստանում դոլարի փոխարժեքը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հատել է 100 ռուբլու նշագիծը
Բիթքոյնի արժեքը նվազել է
Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ալիևի մեղադրանքներն անընդունելի են․ Բորել
Փարիզում խստացվելու են անվտանգության միջոցառումները
Իրանը Թրամփին կոչ է ուղղել
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման արդյունքներից դժգոհ երկրպագուները պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը
Ավարտվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
Հարիսի թիմը վերջինիս պարտությունից հետո շարունակում է միջոցներ հայթայթել. NBC
Ազգերի լիգա․ Հայաստան - Ֆարերյան կղզիներ՝ 0։1
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
«Երևանի ՋԷԿ»-ը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ հետ կապված միջադեպի մասին
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել
Արհեստականորեն ցուցադրել են սպանության տեսարան
Փաշինյանը թշնամաբար է տրամադրված Հայոց բանակի նկատմամբ. Ղազարյանը`վարչապետի հայտարարության մասին
Այլընտրանք ումի՞ց՝ թշնամու՞ց․ պատգամավորը՝ ցորենի ներկրման այլընտանքային ճանապարհների մասին
ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին
Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց

Լրացուցիչ նորություններ

...

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման արդյունքներից դժգոհ երկրպագուները պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել

«Երևանի ՋԷԿ»-ը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ հետ կապված միջադեպի մասին

Արհեստականորեն ցուցադրել են սպանության տեսարան

Փաշինյանը թշնամաբար է տրամադրված Հայոց բանակի նկատմամբ. Ղազարյանը`վարչապետի հայտարարության մասին

Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց

Մոտ 5000 արցախցի արդեն տեղավորվել է աշխատանքի. սոցապ նախարարության պաշտոնյա

Այլընտրանք ումի՞ց՝ թշնամու՞ց․պատգամավորը՝ ցորենի ներկրման այլընտանքային ճանապարհների մասին (տեսանյութ)

5 րոպե խոսալու համար 15-20 հազար գումար են ուզում. Հայաստանում առողջապահությունը եվրոպական գների է

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան մեկնել ID քարտերով

Գազարագույն ժետո՞ն, թե՞ թղթե QR. ո՞րն են նախընտրում քաղաքացիները․ հարցում (տեսանյութ)

Օրվա կարևորը | Նոյեմբերի 14

«Հայկական ավիաուղիներ» -ը կվերսկսի չվերթերը

Պիտի հավատալ, որ մեր երաշխավորը մեր բանակն է (տեսանյութ)

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

ՔԿ-ն զգուշացնում է

#ՈւՂԻՂ. Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների երթն` ընդդեմ ՀՖՖ-ի

Կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ փորձել են բռնաբարել իրեն․ Քրեական նորություններ (տեսանյութ)

ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա