Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔԿ-ն զգուշացնում է

Բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։

«Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով պարեկային ծառայողներին տեսնելուն պես ձեռքերից հանել է ձեռնոցները և նետել գետնին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը, ապա նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իր մոտ առկա վահանակի և գունավոր փչովի ներկի միջոցով Երևան քաղաքի Արմենուհի Տիգրանյան 12/3 հասցեում գտնվող պարսպի վրա վերարտադրել է տարատեսակ թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային հարթակի վերաբերյալ տեղեկություններ՝ նպատակ ունենալով անձանց շրջանում առաջացնել հետաքրքրություն թմրամիջոցների, դրանց տեսակների, արժեքների և ձեռքբերման եղանակների նկատմամբ՝ այդ կերպ, իրացնելու նպատակով, գովազդելով թմրամիջոցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ զննվել է տելեգրամյան այն ալիքը, որի հասցեն վերոհիշյալ անձը գրել է դեպքի վայրում գտնվող պարսպի պատին. քննությամբ փաստվել է, որ հիշյալ հասցեով գրանցված տելեգրամյան էջի՝ առայժմ անհայտ օգտատերը (օգտատերերը) զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ նշելով թմրանյութի տեսակը, քաշը և գինը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են թիթեղյա վահանակ՝ կապույտ գույնի ներկով ներկված հիշյալ էջի տվյալների գրառմամբ, փչովի ներկի տարա, ձեռնոց՝ կապույտ ներկանման հետքերով, իսկ դեպքի վայրում առկա պարսպի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նույն ներկով արված գրառումներ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:



Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված տելեգրամյան ալիքի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև գովազդվող թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Քննչական կոմիտեն հերթական անգամ տեղեկացնում և զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։
Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույնը ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ նման արարք կատարելուց։Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    

Լրահոս

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին