Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են



    Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԿԳՄՍ-ի հետ Արաբկիր բժշկական համալիրի կատարած հետազոտությունը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի, հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ աշխարհի 51 երկրում։
Հայաստանում վերջին հետազոտությունը կատարվել է 2022 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են, առաջիկա ամիսներին կներկայացվի ամբողջական տարբերակը։
Մինչ այդ, Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հետազոտությունից առանձնացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք համարում է մտահոգիչ:
    
 «Հետազոտությանը մասնակցել են 4300-ից ավելի 11, 13, 15, 17 տարեկան երեխաներ։ Ասեմ, որ սննդային վարքագծի համատեքստում Հայաստանի դպրոցահասակ երեխաների առումով ունենք մտահոգիչ պատկեր։ Առաջին մտահոգիչ ցուցանիշը քաղցրավենիքի օգտագործումն է։ Հետազոտությանը մասնակցած տարբեր տարիքի երեխաների շրջանում Հայաստանը բարձր դիրքերում է, սակայն առաջին հորիզոնականում է 15 տարեկաների շրջանում։
Այդ տարիքի աղջիկների 64 տոկոսը, տղաների 56 տոկոսն օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս»,-ասաց Մարինա Մելքումովան։
Հաջորդ մտահոգիչ ցուցանիշը կապված է քաղցր գազավորված ըմպելիքների հետ։ Այստեղ Հայաստանի դպրոցահասակներն առաջին տեղում չեն, սակայն բարձր հորիզոնականներում են։ 15 տարեկանների շրջանում տղաների 32 տոկոսն է ամեն օր օգտագործում քաղցր գազավորված ըմպելիքներ, աղջիկների՝ 22 տոկոսը։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ  Արայիկ Պապոյանը նշեց, որ Հայաստանի դպրոցների համար կան պարտադիր նորմեր, որոնք սահմանում են, թե ինչ կարելի է երեխաների սննդի ցանկում ներառել, ինչ չի կարելի։

«Դպրոցականների սննդի ցանկը կազմելիս հաշվի են առնվում երեխաների տարիքային խմբերը՝ 6-10, 11-14, 15-18 տարեկան, ինչպես նաև նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Սննդի ցանկը պետք է լինի բալանսավորված՝ հիմքում ունենալով սպիտակուցներ, վիտամիններ, միկրոտարրեր։ Չի կարելի հում, ապխտած մսեր, չպաստերիզացված կաթից պատրաստված սննդամթերք։ Արգելվում է աղի և շաքարի բարձր պարունակությամբ մթերք, ինչպես նաև գազավորված քաղցր ըմպելիքներ»,-ասաց Արայիկ Պապոյանը։

Դպրոցներում միգուցե այս կամ այն չափով առողջ սննդի հնարավորություն կա, սակայն մասնագետները նկատում են, որ շատ դեպքերում երեխաները քմահաճ են ուտելու հարցում, դժվար են ուտում օրինակ՝ բանջարեղեն, ավելի շատ նախընտրում են արագ սնունդ, քաղցրավենիք։

«Ե՛վ քաղցրավենիքը, և՛ գազավորված ըմպելիքները հարուստ են շաքարով։ Դա էլ իր հերթին բերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ավելորդ քաշն ու ճարպակալումը։ Այստեղ մեկ այլ հետազոտության տվյալներ ներկայացնեմ։ Տարիներ առաջ ուսումնասիրություն է կատարվել 7-8 տարեկան երեխաների շրջանում։ Տղաների 30 տոկոսն, աղջիկների 25 տոկոսն ունի ավելորդ քաշ։
Սա շատ անհանգստացնող ցուցանիշ է»,-ասաց Մարինա Մելքումովան՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, սիրտանոթային համակարգի խնդիրների։ Այն նաև կարող է ազդել երեխայի հոգեբանական վիճակի վրա։

Մասնագետները կարևորում են դպրոցներում աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների շրջանում իրազեկման աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև վերահսկողական գործառույթների խստացումը, որ սննդի հետ կապված պարտադիր նորմերը պատշաճ պահպանվեն:
    
     

Լրահոս

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին