Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես եւ սպասվում էր, հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը, տեղեկացրել է SOVA-ն։«Այսօր ես ստորագրեցի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրենքի հիմնական նպատակը Վրաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգերի կայունության ամրապնդումն է արտաքին միջամտության հանդեպ։ Ինչ վերաբերում է արարողակարգերին. այսօր ես այն ստորագրեցի, կհրապարակվի  «Օրենսդրական տեղեկատուում», վաղվանից կհամարվի հրապարակված, եւ վաղվանից 60 օրվա ընթացքում արդարադատության նախարարությունը կմշակի ենթաօրենսդրական նորմատիվային բոլոր ակտերը, ինչպես նաեւ կստեղծի էլեկտրոնային պորտալ կազմակերպությունների համար։60 օր հետո բոլոր կազմակերպությունները, որոնք զգալի արտասահմանյան ֆինանսավորում ունեն, պետք է գրանցվեն այդ պորտալում։ Օրենքը ուժի մեջ կմտնի վաղվանից (2024թ. հունիսի 4-ից- խմբ.), բայց նրանք պարտավոր են գրանցվել 60 օր հետո՝ սկսած վաղվանից, այսինքն՝ մոտավորապես սեպտեմբերի 4-5-ին»,- ասել է Պապուաշվիլին ճեպազրույցում։Մայիսի 18-ին պետության ղեկավարը վետո էր դրել օրինագծի վրա, որն ընդունել էին 84 պատգամավորներ երրորդ ընթերցմամբ, վետո, որը նրանք էլ հաղթահարեցին 2024թ. մայիսի 28-ին։Արեւմուտքում խորհրդարանականների քայլը քննադատության ալիք առաջացրեց. Գերմանիայի դեսպան Փետեր Ֆիշերը անգամ հայտարարեց, որ քանի դեռ Վրաստանում կգործի այդ օրենքը, ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցություններ երկրի հետ չեն սկսվի։ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում 2024թ. մայիսի 24-ի գիշերը տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Վաշինգտոնը կվերանայի Վրաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտները։ Հայտարարությունում ասված էր նաեւ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին նախկին եւ գործող քաղաքական գործիչների (ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների) համար, որոնք մասնակցել են օրենքի ընդունմանը։ Պատժամիջոցները ուղղվելու են նաեւ ուժայինների դեմ, որոնք մասնակցել են խաղաղ ցույցերի ցրմանը Թբիլիսիում։Իսկ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության համակարգող Ջիմ Օ՛Բրայենը հայտնել է, որ Վրաստանի կառավարող ուժը «ստիպված կլինի խաղալ այն ակումբի կանոններով, որտեղ փորձում է մտնել»։«Վրացական երազանքի» քաղխորհուրդը պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի վիզային սահմանափակումների որոշմանը. իշխանության կուսակցությունում Վաշինգտոնի մտադրություններն անվանել են «հակաարդյունավետ» եւ «աննախադեպ»։Մոսկվայում այս ֆոնին հնչում են աջակցության խոսքեր Վրաստանի ներկա իշխանությունների «հետեւողական դիրքորոշման» վերաբերյալ, ընդգծվում են Արեւմուտքի «երկակի չափորոշիչները» երկրի հանդեպ։ 

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել

Լրացուցիչ նորություններ

...

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել