Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ համաժողովի համատեքստում, և սպասվում էր, որ Բուդապեշտում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովը ևս կարող է առիթ դառնալ, որպեսզի երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Բայց Ալիևը չմեկնեց Բուդապեշտ՝ պատճառ բերելով իր զբաղվածությունը։

Ու մինչ Մակրոնի հետ շփման ընթացքում Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի մոտեցումը, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանից սպառնալից հռետորաբանությունը նոր ընթացք է ստանում։Օրերս ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց պայմանագրի շուրջ իր առաջարկները, ու դրա ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ Հայաստանին մեղադրելով, այսպես ասած, «խաղաղության գործընթացի հաջող ավարտին» խոչընդոտելու մեջ։ Ապա Հայաստանին սպառնաց Ադրբեջանի ԱԽՔ-ը՝ նշելով, որ եթե պետք լինի, Ադրբեջանը կարող է Հայաստանին ուժով ստիպել խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ բռունցքն իր տեղում է։ Շատ չանցած սպառնալիքների ու հոխորտանքների հերթական շարքն է սկսվում Ալիևի կողմից։

Նա նշում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից ու դադարի սպառազինություններ ձեռք բերելուց, քանի դեռ ուշ չէ։Վերջինս իր ելույթներում փորձում է այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է հաղթել, այլև Հայաստանի հետևում կանգնած երկրներին, որոնք իբր թե Ադրբեջանի դեմ դավադրություններ են հյուսում՝ ըստ երևույթին, առաջին հերթին նկատի ունենալով Ֆրանսիային։ Բայց Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները չեն խանգարում, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ձևացնի, թե ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացի շարունակությանը և ամեն ինչ անում է դրա համար։

Պատահական չէ, որ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում նշել էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։ Ուշագրավ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:Բաքվից էլ չհամաձայնեցված կետերը գաղտնազերծեցին։

Դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Բայց իրական պրակտիկայում մենք ունեցել ենք դեպքեր, երբ կողմերը շատ են մոտեցել համաձայնության կայացմանը, վերջին պահին Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել։

Օրինակ՝ Կազանյան գործընթացի ժամանակ մի պահ թվում էր, թե համաձայնության կայացումն իսկապես իրականություն է դառնալու, սակայն վերջին պահին հետևեցին Ալիևի նոր պահանջները, որոնք լիովին անընդունելի էին հայկական կողմի համար։ Եթե իրականում այդքան մոտ են կողմերը համաձայնության հասնելուն, ինչպես Ալիևն է Շոլցին հաղորդում, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը տարբեր ուղղություններով սպառնալիքներ տեղում Հայաստանի հասցեին։Հասկանալի է, որ COP 29- ից առաջ Ադրբեջանին պետք էր կառուցողական ձևանալ ու «կտեր տալ» եվրոպացիներին, իսկ համաժողվի անցկացումից հետո անցնել բացահայտ ագրեսիայի։

Չէ՞ որ, եթե միջազգային հանրության շրջանում բացասական ընկալումներ առաջանային, ապա դրա արդյունքում ստվեր կնետվեր կլիմայական համաժողովի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա, չնայած Ադրբեջանի դեպքում հեղինակության մասին խոսելը մեծ ճոխություն է։ Բաքուն հավել յալ խնդիրներ չէր ցանկանում՝ հատկապես վախենալով կլիմայական համաժողովի տապալման սցենարներից։

Առանց այդ էլ այս ողջ ընթացքում միջազգային մամուլը գրում էր Ադրբեջանում տիրող բռնապետական կարգերի, մարդու իրավունքների ոտնահարման, նավթի ու գազի վրա հիմնված տնտեսության, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների ու ապօրինի պահվող գերիների մասին։Բայց հետաքրքիրն այն է, որ Եվրոպան Ալիևի «կտերն ուտում է» կամ ցանկանում է «ուտել»՝ ձևացնելով, թե հավատում է, որ կողմերն իսկապես մոտ են համաձայնության գալուն։ Դրանով Եվրոպան փաստացի նպաստում է Ալիևի նպատակների իրականացմանը, որ կլիմայական համաժողովն անցկացվի իբր խաղաղության հասնելու ձգտումների ներքո։

Միգուցե Եվրոպային անհրաժեշտ է այդպես ձևացնել, քանի որ իրենք մտադիր են Հարավային Կովկասում ավելի ակտիվանալ՝ հեռանկարում հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնը կարող է այս տարածաշրջանում մի փոքր հետ քաշվել։ Բայց մյուս հարցն այն է, որ, չնայած Մակրոնի հասցեին երեկվա կեղծավոր «սիրաշահումներին» Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում բանակցելուց, այդ դեպքում ինչպե՞ս են նրան բերելու հանդիպման։ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում

Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան

Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան

Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան

Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը

Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին

Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան

Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Ինձ դուր չի գալիս.Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան

Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից