Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անչափ մտահոգ եմ. Բախշյանի նամակը՝ Աբազյանին, Քյարամյանին ու Վարդապետյանին


1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Յուրի Բախշյանի այրին՝ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, բաց նամակ է գրել Հայաստանի իրավապահ մարմիններին` պահանջելով հանդիպում.

«Բաց նամակ ՀՀ իրավապահ մարմիններին․

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,

ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանին

ՀՀ քննչական կոմիտեի պետ պարոն Քյարամյանին

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ տիկին Գրիգորյանին

Նամակս Ձեզ եմ ուղղում, որովհետև Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող առկա վտանգներն անչափ մտահոգում են մեր հասարակությանն ու մասնավորապես՝ ինձ, որպես մեր պետության դեմ 25 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին  ՀՀ Ազգային Ժողովի դահլիճում, կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ ԱԱԾ-ի անգործության հետևանքով իրականացված  պետական ահաբեկչության զոհի իրավահաջորդի:

Անչափ մտահոգ եմ, որովհետև Դուք ղեկավարում եք մեր երկրում արդարադատության համակարգը, վերջապես ՀՀ վարչապետի ենթակայության տակ գտնվող այն երկու կառույցները, որոնցից առաջինը Հակահետախուզության, երկրորդը՝ Արտաքին հետախուզության ծառայություններն են:Հիշեցնում եմ Ձեզ նշածս վերջին 2  կառույցների կանոնադրական նպատակները. 

1.Հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող  գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

2. Արտաքին հետախուզության ծառայության առաքելությունն է Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումը, կանխարգելումը, հակազդումն ու պաշտպանությունը դրանցից, ինչպես նաև պետության զարգացման համար հնարավորությունների վերհանումը՝ քաղաքական որոշումներ կայացնողներին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրման ու հատուկ միջոցառումների իրականացման միջոցով։

Ձեր կառույցներին է հանձնարարված մեր պետության դեմ արտաքին վտանգների կանխատեսումն ու կանխարգելումը, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունը փաստում է, որ 1999թ. գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 1996-99թթ.
ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող կառույցը չի՛ կանխատեսել, չի՛ կանխարգելել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանն այն դեպքում, երբ գլխավոր ահաբեկիչը եղել է ԱԱԾ գործակալ:

Այսօր էլ ունենք մտավախություն այս ուղղությամբ, որովհետև նման փորձեր եղել են:Ելնելով այն փաստից, որ 2019թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների  մասով դատավարության անջատված մասի վերաբացված գործը 5 տարի է դոփում է տեղում, իրավունք ունեմ կասկածի տակ դնել Ձեր կառույցների գործունեությունը:

Հիմա պարոն Աբազյանը բարձրաձայն կասի՝ 2024թ. փետրվարից այս քրեական գործը գտնվում է ՀՀ քննչականում, ճիշտ եք, բայց ի՞նչ է արել Ձեր կառույցը  հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների  վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է՝ ՈՉԻ՛ՆՉ, որովհետև 2020-2023թ.թ. անձամբ, իմ պահանջով  մի քանի անգամ հրավիրվել եմ ԱԱԾ և ոչ միայն ես, արդյունքում ՀՀ դատախազության այս տարվա՝ 2024թ.  հոկտեմբերի 27-ին տարածած ոչինչ չասող հաշվետվությունն է:

Դե տիկին Գրիգորյանն էլ, լավագույն դեպքում, կկարդա այս նամակս կասի՝ ես նոր կառույց եմ և անցյալի համար պատասխանատու չեմ: Իսկ ես հարցեր ունեմ.Պարոն Աբազյան, Ձեզ ծանո՞թ է, դիտե՞լ եք Ազատություն ՌԿ-ի այս նյութը։ Կարդացեք ու տեսեք, թե ինչպիսի բացթողումներով է, մեղմ ասած,  1999-2003թ.թ. տարվել ահաբեկչության բացահայտման գործը՝ հատկապես օտարերկրյա կազմակերպիչների, պատվիրատուների ուղղությամբ: Այնտեղ կան շատ կասկածելի անուն ազգանուններ, որոնք արդեն հարցաքննված պետք է լինեին: Այնինչ ոչինչ չեք արել ու հասարակությանը  հայտնի չէ, թե 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում ինչ են անում:

4 տարում այդպես էլ չքննեցիք իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի հիմնավորված հարցադրումները, որոնք կարող էին լույս սփռել ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ: Ոչինչ չարեցիք, չլսեցիք Տարոն Սահակյանին, ով բազմաթիվ լրջագույն փաստեր է ձեզ տրամադրել: 

Տիկին Գրիգորյան, արդյո՞ք Ձեր կառույցն ամեն ինչ անում է նման ահաբեկչությունների կանխարգելման ուղղությամբ:Պարոն Քյարամյան, հանդիպում եմ պահանջում:ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյան, հանդիպում եմ պահանջում:
Վերջապես հարց ունեմ ՀՀ վարչապետին. Երբ 2023թ. սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ հայտարարեցիք, որ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մեղավորներին բացահայտելը մեծ պատիվ կբերի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի իրավապահ համակարգին, այսինքն՝  Ձեր իշխանությանը, կարծում եմ նախապես հետաքրքրվել էիք ԱԱԾ տնօրենից, թե ի՞նչ է արվել այդ ահաբեկչության կազմակերպիչներին, պատվիրատուներին, հրահրողներին բացահայտելու ուղղությամբ և ստացել էիք անհրաժեշտ տեղեկատվություն, բայց այդ  մասին լռում եք թե՛ Դուք, թե՛ ԱԱԾ տնօրենը։

Այսինքն, այդ պատվից զրկել եք Հայաստանի Հանրապետությանն ու ձեր իշխանությանը։Այսօր էլ լռում է ՀՀ քննչականի պետ պարոն Քյարամյանը:Իսկ ես չե՛մ լռելու, ես պահանջատեր եմ, ես իմ պետության տե՛րն եմՀ.Գ. Դիմում եմ հետաքննող լրագրողներին, Դուք պետք է զբաղվեք այս գործի բացահայտմամբ։ Դուք կարող եք»,- գրված է նամակում։

Լրահոս

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում