Խոր վշտով տեղեկացանք լրագրողուհի Նատաշա Ռեյի մահվան մասին, որը սեպտեմբերի 13-ին մահացել է քաղցկեղից։ Այդ մասին հայտնել է լրագրող Քսավիե Պյուսարը։
«Նատաշա Ռեյը դարձել էր սկանդալի պատճառ՝ Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի առնչությամբ»,- նշել է նա։
Ավելի վաղ Բրիժիտ Մակրոնը դատարան էր դիմել Նատաշա Ռեյի դեմ՝ այն հայտարարության համար, ըստ որի Ֆրանսիայի նախագահի կինը ծնվել է տղամարդ։ Միաժամանակ դատարանը լրագրողուհու վերաբերյալ արդարացման որոշում է ընդունել։








