Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։ Այցն արդեն պաշտոնապես հաստատված է․ Հեսսենի երկրամասի խորհրդարանը հրապարակել է ոչ միայն մրցանակաբաշխության օրը, այլև Փաշինյանի՝ Գերմանիայում նախատեսված ամբողջ օրվա ծրագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը, իսկ պարգևաբանական խոսքը կասի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Սերապ Գյուլերը։Փաշինյանը, ըստ պաշտոնական ծրագրի, մրցանակաբաշխությունից առաջ՝ ժամը 10:45-ին, գրառում կկատարի Հեսսենի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նրա գերմանական այցը չի ավարտվի․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նա կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։Մասնավորապես, ժամը 13:30-ին Փաշինյանը հանդիպելու է Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից 17:00-ն, այցելելու է Դարմշտադտի Fraunhofer LBF ինստիտուտ՝ ծանոթանալու ջրածնի ոլորտում իրականացվող հետազոտություններին։Բայց ամենաուշագրավը, իհարկե, մրցանակն է։

Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։

Այն 1994 թվականից շնորհվում է Albert-Osswald-Stiftung-ի կողմից՝ պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց։

Ու այստեղ ուշագրավ զուգահեռ է առաջանում․ Փաշինյանին խաղաղության մրցանակ են հանձնում այն ժամանակ, երբ նրա իշխանության համար խաղաղության թեման արդեն ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքաղաքական ամենակարևոր քարոզչական թեմաներից է դարձել։Գերմանական կողմն իր պաշտոնական հիմնավորման մեջ Փաշինյանի խաղաղարար քաղաքականության շրջանակում առանձնացնում է նաև Ադրբեջանի հետ գործընթացը։ Այսինքն՝ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Փաշինյանը ստանալու է միջազգային հերթական գնահատականը՝ խաղաղության օրակարգի առաջմղման համար։Սակայն հարց է առաջանում՝ Հայաստանում այդ «խաղաղության քաղաքականության» իրական գինն ու արդյունքը ո՞րն են, և որքանո՞վ է միջազգային մրցանակը արտացոլում Հայաստանի հասարակության ներսում այդ քաղաքականության վերաբերյալ գնահատականը։Հատկանշական է նաև, որ սա Փաշինյանի համար արդեն 2026 թվականին խաղաղության թեմայով առաջին նման բարձրաձայն միջազգային գնահատականը չէ։ Փետրվարին նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին ստացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են
«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են
ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ
Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին
Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը
Պետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ)
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա
ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքը
Չեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ)
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»