Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։

Հիշեցնենք՝ Հակոբ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հակոբ Սիմիդյանի հետ։ Պատգամավորը չհերքեց Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և ասաց, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել»՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Մինչդեռ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։Նա բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։

Դատարանում ևս Մանդալյանը հայտարարել է. «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում», դիմել է դատավորին։Այս ֆոնին ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը։ Ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։

Նշենք, որ Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։ Իսկ Հակոբ Սիմիդյանը շարունակ բացատրություններ է տալիս նրա արարքների համար, անգամ հանդիպել է Րաֆֆիի հորը»։


Լրահոս

Temu-ն փոխում է առեւտրային կանոնները
Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն
Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն
Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում
Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան
Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը
Կարևոր
Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց
Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքում
Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ)
Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում
Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը
Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել
Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ
Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ
Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին
ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը
Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը

Լրացուցիչ նորություններ

...

Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ)

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից

Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան

Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ

Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը

Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր

Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

Ալիեւից շատ է ուզում

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին