Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երկնքում գտնվող աշտարակն» անցել է 30 հազար կիլոմետր․ ԱՄՆ-ում փորձարկել են բջջային կապի նորագույն եղանակը



Ամերիկյան Sceye ընկերության ստրատոսֆերային հարթակը ավարտել է ռեկորդային տրանսխաղաղօվկիանոսյան թռիչքը՝ անցնելով գրեթե 30 հազար կիլոմետր՝ Նյու Մեքսիկոյից մինչև Ճապոնիա և հետ՝ ԱՄՆ, գրել է Interesting Engineering-ը։

Service Test 1 (ST1) առաքելության ընթացքում ընկերությունը փորձարկել է ստանդարտ սմարթֆոնների հետ ուղիղ բջջային կապի տեխնոլոգիան, հարթակի վրա իրականացվող հաշվարկները և անօդաչու սարքերի հետ փոխգործակցությունը։

Հարթակը մեկնարկել է 2026 թվականի օգոստոսի 9-ին և 13 օր անց հասել է Ճապոնիա։ Փորձարկումներն անցկացվել են ճապոնական SoftBank հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ։ Մասնավորապես, Sceye-ը ցուցադրել է սովորական սարքերի համար շարժական լայնաշերտ կապ SoftBank-ի բազային ցանցի միջոցով, այսինքն՝ առանց սմարթֆոնների կամ այլ սարքերի վրա հատուկ սարքավորում տեղադրելու անհրաժեշտության։

Դրա համար հարթակը կրել է SceyeCELL-ը՝ համակարգ, որն ընկերությունն անվանում է «բջջային կապի աշտարակ երկնքում»։ Sceye-ի հաշվարկներով՝ մեկ լիաչափ ստրատոսֆերային հարթակը կարող է ապահովել ծածկույթի գոտի, որը համեմատելի է մոտ 500 ցամաքային աշտարակների հետ։

Թռիչքի ընթացքում նաև փորձարկվել են արտակարգ զանգերը և ծանուցման համակարգը, որը նախատեսված է լայնածավալ արտակարգ իրավիճակներում կիրառելու համար, ինչպես նաև կապն անօդաչու սարքերի հետ։ Այս տեխնոլոգիաները դիտարկվում են որպես եռաչափ հաղորդակցական ցանց ստեղծելու տարբերակներից մեկը։

Փորձարկումների առանձին ուղղություն են դարձել անմիջապես հարթակի վրա կատարվող հաշվարկները։ HAPS-ի վրա տեղադրվել էր սերվեր, որի վրա Sceye-ը և SoftBank-ը մշակում էին տվյալները՝ նախքան դրանք օգտատերերին փոխանցելը։ Հարցման մշակման միջին ժամանակը՝ ուղարկումից մինչև պատասխան և հետ, կազմել է 68 միլիվայրկյան։ Ընկերության տվյալներով՝ դա ավելի քան 40 տոկոսով պակաս ուշացում է՝ ինտերնետ-ամպային ծառայությունների միջոցով մշակման համեմատ։

Sceye-ը նշել է, որ այս փորձարկումն առաջին հաջողված դեպքն է, երբ ստրատոսֆերային հարթակի վրա միաժամանակ տեղադրվել են շարժական բազային ցանց և տվյալների մշակման համար վեբ-սերվեր։ Արդյունքում՝ հաշվարկները կատարվել են անմիջապես HAPS-ի վրա, իսկ պատրաստի տվյալները փոխանցվել են հետ՝ սմարթֆոններին։

Ճապոնիայում փորձարկումների ավարտից հետո հարթակը վերադարձել է ԱՄՆ՝ սեպտեմբերի 4-ին կրկին մտնելով երկրի օդային տարածք։ Սեպտեմբերի 5-ին այն հասել է Նյու Մեքսիկո նահանգի Մորիարտի քաղաքում գտնվող Sceye-ի գլխավոր գրասենյակի շրջանը, որտեղ ընկերությունն անցկացրել է լրացուցիչ փորձարկումներ, որից հետո իրականացրել է հարթակի նախատեսված իջեցումը։

Sceye-ում կարծում են, որ ստրատոսֆերան կարող է դառնալ միջանկյալ մակարդակ ցամաքային ենթակառուցվածքի և արբանյակների միջև։ Ընկերության կարծիքով՝ մեծ բարձրության վրա տեղակայված HAPS-երը կարող են ապահովել լայն ծածկույթ՝ ազդանշանի ավելի փոքր ուշացմամբ, քան ուղեծրային համակարգերը, և միաժամանակ չեն պահանջում սարքավորումների դուրսբերում տիեզերք։ ST1-ը Sceye-ի համար դարձել է առաջին թռիչքը դեպի Ասիա և կարևոր փորձարկում՝ ստրատոսֆերային հարթակների հնարավոր կոմերցիոն գործարկումից առաջ։


Լրահոս

Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը
Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը
Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին
Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը
Կարևոր
Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան
Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան
Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են
«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին
Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան
«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան
Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության. Բադալյան
ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան
Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան
ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից
ՈՒղիղ․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում