Չորեքշաբթի երեկոյան Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում Իրանի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել են մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, սոցիալական ցանցերում հայտնել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում գիշերային հարվածների հետևանքով վնասվել են մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ», – գրել է նա։








