Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Ժողովրդական սկուպշչինայի արձակման մասին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։


Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 7-ին Սերբիայի կառավարությունը պաշտոնապես առաջարկել է նախագահին արձակել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ։ Քվեարկությունը տեղի կունենա սահմանված ժամկետից զգալիորեն շուտ․ հերթական խորհրդարանական ընտրությունները սպասվում էին միայն 2027 թվականի դեկտեմբերին։ 


Վուչիչն իր որոշումը հիմնավորել է հասարակության մեջ պահպանվող լարվածությամբ և քաղաքական տարաձայնություններով։ Նրա խոսքով՝ ընտրությունների հետագա հետաձգումը կարող է վտանգի տակ դնել Սերբիայում ժողովրդավարական գործընթացների կայունությունը, ինչպես նաև նախապատրաստումը «ԷՔՍՊՈ 2027» միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու Բելգրադում։ 


«Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ հենց հիմա մենք դեռ կարող ենք նախապատրաստվել «ԷՔՍՊՈ»-ին և աշխատել այն բանից հետո, երբ ընտրություններում որոշում կայացվի այն մասին, թե ով է Ձեր անունից ղեկավարելու Սերբիայի կառավարությունը», — հայտարարել է նախագահը։ 


Վուչիչի որոշումն անսպասելի չէր․ դեռ հունիսին նա ազդարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։ 


Նախագահի հայտարարությանը նախորդել էին տևական և մասշտաբային հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզումից հետո։ Ողբերգության հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին և հանդես են գալիս կոռուպցիայի դեմ։ 


Նաև Վուչիչը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից մի քանի օր անց նախագահական պաշտոնը լքելու մտադրության մասին։ Սերբիայի նախագահը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով և ավելի վաղ հայտնել էր խորհրդարանական ընտրություններին որպես վարչապետի թեկնածու մասնակցելու մտադրության մասին։ Կառավարող «Սերբական առաջադիմական կուսակցությունն» արդեն առաջադրել է նրան այդ պաշտոնում՝ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում։ 


Վուչիչի խոսքով՝ արտահերթ ընտրությունների արդյունքները պետք է հստակ ցույց տան քաղաքացիների կամքը և որոշեն Սերբիայի զարգացման հետագա ուղղությունը։ Ընդ որում, ընդդիմությունն ու բողոքի ցույցերի մասնակիցները նախագահին և նրա դաշնակիցներին մեղադրում են կոռուպցիայի, ԶԼՄ-ների վրա ճնշումների և ավտորիտար ղեկավարման մեթոդների մեջ։ Վուչիչն ու նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները։ 

Լրահոս

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո