Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը մսաղացն էր, որը նա այժմ ստեղծել է իր սեփական երկրում։ «Սա Զելենսկու մանկուց սիրելի խաղալիքն է՝ մսաղացը։ Նրա մայրը դրա մասին նշել է հարցազրույցում։
Նա ասել է, որ երբ Վոլոդյա Զելենսկին մանկապարտեզից տուն էր գալիս, տանը սիրելի խաղալիք ուներ՝ մսաղաց», - ասել է նա Սիկտիվկարում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան նկատել է, որ նա այլ խաղալիքներ էլ ուներ, բայց սա նրա սիրելին էր։








