Պարսից ծոցում իրանական տանկերների վրա ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող «Մուվաֆաք Սալթի» և «Պրինց Հասան» ավիաբազաներին, որոնք օգտագործվում են ամերիկյան ուժերի կողմից, հաղորդում է SNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ առնվազն 20 հրթիռ է արձակվել երկու ավիաբազաների վրա։ Ավելի վաղ Իրանի պետական հեռարձակողը հաղորդել էր Պարսից ծոցում իրանական երեք քաղաքացիական նավերի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների մասին։
Իրանական նավերի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանումը) կոչ է արել Բահրեյնի և Քուվեյթի նավահանգիստներից դուրս եկած տանկերների անձնակազմերին լքել իրենց նավերը՝ պատասխան հարձակումների սպառնալիքների պատճառով։








